• Latest news

Կլինիկաները կարող են հազարավոր դոլարնե՞ր աշխատել մանկական թլիփի վրա

25 մարտի, 2015  21:40

Բիոտեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերություններն ու կլինիկաները կարող են հազարավոր դոլարներ աշխատել մանկական թլիփի վրա, գրում է բժիշկ Մաննի Ալվարեզը Foxnews.com-ից:

Թլիփի մեջ, բժշկի խոսքով, կան բազմաթիվ բջիջներ, որոնք ֆիբրոբլաստներ են կոչվում: Դրանք կոլագենի տիպի կառուցվածքային պրոտեիններ են արտադրում: Թլիփից ստացած այս  ֆիբրոբլաստների միջոցով կարելի է արհեստական մաշկ ստանալ, որն օգտագործվում է պլաստիկ վիրաբուժության մեջ, ինչպես նաեւ կնճիռների դեմ նյութեր եւ նույնիսկ թանկարժեք քսուկներ ստեղծել:

Բժիշկ Ալվարեզը հարցնում է, պետք է արդյոք ծնողները տեղյակ լինեն, որ երեխայի թլիփը կարող է օգտագործվել շահույթ ստանալու նպատակով: Մարդկանց մեծամասնությունը պատկերացում չունի, ինչպիսի գումարներ են աշխատում այդպես որոշ ընկերություններ:

Բժիշկը հարցնում է նաեւ, իսկ ու՞մ է պատկանում թլպատումից մնացած մաշկը: Այս ոլորտի օրենսդրությունն առայժմ հեռու է կատարյալ լինելուց:

Բժիշկ Ալվարեզի խոսքով՝ վաճառել երեխաների թլիփը բիոտեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերություններին, հատկապես առանց հիվանդների տեղյակ պահելու, հակասում է էթիկային: Եվ սա որեւէ կերպ նման չէ դոնորության, այստեղ խոսքը գնում է հենց շահույթ ստանալու մասին, եւ այս ոլորտը, բժշկի կարծիքով, պետք է կարգավորել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել