• Latest news

Երեւանում մեկնարկել է ցողունային բջիջների փոխպատվաստման կոնֆերանսը

27 մարտի, 2015  11:33

Երեւանում մեկնարկել է արյունաբանության եւ ցողունային բջիջների փոխպատվաստման «EHA-ESH 36th Tutorial on Stem Cell Transplantation: Implications and Indications» դասընթացը, որը կազմակերպվել է Եվրոպական արյունաբանական ասոցիացիայի եւ Հայկական արյունաբանական ասոցիացիայի կողմից:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արյունաբանական կենտրոնի տնօրենի բուժգծով տեղակալ Նատա Մելկիկյանը, այս տեսակի դասընթացն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում, եւ այն շատ կարեւոր է, քանի որ դրա հիմնական թեման է ողկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստումը: Քանի որ շուտով այս պրոցեդուրան իրականացվելու է նաեւ Հայաստանում, եվրոպացի գիտնականների հետ գիտելիքների փոխանակումը շատ կարեւոր է եւ օգտակար մեր մասնագետների համար:

Դասընթացին կմասնակցեն ավելի քան 70 մասնագետ, որոնցից 30-ը Հայաստանից են, իսկ մնացածը Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի երկրներից: Դասախոսություններով հանդես կգան Եվրպայում հայտնի 9 գիտնական, որոնք դասախոսություններ կկարդան արյան չարորակ հիվանդությունների եւ ոսկրածուծից ցողունային բջիջների փոխպատվաստման մասին:

Հրավիրված դասախոսներից մեկը պրոֆեսոր Շոն ՄակՔեյնն է (Իռլանդիա), որը առաջիններից մեկն է, ով սկսեց ցողունային բջիջների փոխպատվաստում անել Իռլանդիայում դեռեւս 1984 թվականին: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ այս ընթացքում Իռլանդիայում ոսկրածուծի ավելի քան 1000 փոխպատվաստում է արվել, իսկ ներկա պահին այդ երկրում տարեկան արվում է մոտ 150 փոխպատվաստում: Իր դասախոսության ընթացքում պրոֆեսոր ՄակՔեյնը կկիսվի ցողունային բջիջների փոխպատվաստմանը վերաբերվող իր գիտելիքներով, ինչպես նաեւ արժեքավոր խորհուրդներ կտա մեր մասնագետներին, որոնք, ամենայն հավանականությամբ, ոսկրածուծի փոխպատվաստում կսկսեն իրականացնել արդեն հաջորդ տարի:

Հիշեցնենք, որ դասընթացի մասնակիցները շարունակական կրթության 18 միավոր կստանան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել