• Latest news

Ուղեղի եւ շագանակագույն ճարպի միջեւ կապի հետազոտությունը կարող է օգնել ճարպակալման դեմ պայքարում

1 ապրիլի, 2015  10:35

Շագանակագույն կամ «անվնաս» ճարպը սենսորային նյարդերի միջոցով ուղեղին ազդանշաններ է ուղարկում, որոնք կարող են օգտակար լինել ճարպակալման դեմ պայքարում, նշում են ամերիկյան Ջորջիա նահանգի  համալսարանի մասնագետները:  Նրան կարծում են, որ, ճարպի այդ տեսակը վերահսկելու դեպքում հնարավոր կլինի ավելի արդյունավետ եւ արագ ազատվել ավելորդ քաշից:

Շագանակագույն ճարպի եւ ուղեղի միջեւ «երկխոսությունը» տեղի է ունենում ջերմության արտադրության ժամանակ: Նշենք, որ ջերմարտադրությունը շագանակագույն ճարպի հիմնական գործառույթն է, որը, ի տարբերություն սպիտակ ճարպի, չի կուտակում կալորիաները:

Հետազոտությունը ցույց տվեց, որ շագանակագույն ճարպն անհրաժեշտ է ոչ միայն էներգիայի օգտագործման, այլ նաեւ ավելորդ քաշի դեմ պայքարի էներգետիկական բալանս ապահովելու համար: Դեղագործական ընկերությունները շագանակագույն ճարպի ակտիվության վրա ազդելու նոր ճանապարհներ են փնտրում, նշում է Ջոննի Հարեթսոնը (Johnny Garretson)՝ հետազոտության հեղինակն ու համալսարանին կից գործող ճարպակալման Կենտրոնի դոկտորանտը:

Գիտնականներին հաջողվել է ակտիվացնել շագանակագույն ճարպային հյուսվածքները մի դեղամիջոցի շնորհիվ, որն իմիտացնում է սիմպատիկ նյարդային համակարգի՝ ուղեղից ուղարկվող ազդակները: Ճարպային հյուսվածքների ակտիվությունն աճեց անմիջական քիմիական ակտիվացումից հետո, երբ սկսվեց ջերմարտադրությունը:

«Սա շագանակագույն ճարպի սենսորային նյարդերի հետազոտման առաջին դեպքն է», - նշում է Հարեթսոնը՝ հավելելով, որ ճարպի այդ տեսակը իրենից ներկայացնում է նյութափոխանակության համար անհրաժեշտ ակտիվ օրգան: Գիտնականները պնդում են, որ նրանց հաջողվել է փոխգործության նոր մեխանիզմներ գտնել:

Գիտնականները կարծում են, որ շագանակագույն ճարպը ուղեղին տեղեկություններ է տրամադրում առ այն, թե ինչքան ջերմություն է արտարդվում, ինչքան ազատ էներգիա կա եւ էներգիայի որ տեսակներն են օգտագործվում եւ պահպանվում օրգանիզմում, ինչքան էներգիա է ծախսվել:

Ակտիվ ջերմարտադրություն իրականացնելով՝ շագանակագույն ճարպը բարձրացնում է նյութափոխանակության մակարդակը եւ արագացնում սպիտակ ճարպի օգտագործումը: Հետադարձ կապի ուսումնասիրությունը թույլ կտա ակտիվացնել ջերմության գեներացման եւ ճարպային պաշարների օգտագործման գործընթացները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել