• Latest news

Մեծ Բրիտանիայում սկսել են վաճառել ՄԻԱՎ՝ տան պայմաններում օգտագործման համար նախատեսված թեստ

27 ապրիլի, 2015  23:49

Մեծ Բրիտանիայում վաճառքի է հանվել ՄԻԱՎ՝ տան պայմաններում օգտագործման թեստ, որը 99.7 տոկոս արդյունավետություն է ցույց տալիս:

Այն կոչվում է BioSure HIV Self Test, այն կարելի է օգտագործել տանը, աշխատավայրում, ամենուր: Այն շատ դյուրին է օգտագործման մեջ, պահանջում էր արյան՝ մատից վերցրած աննշան քանակ: Պատասխանը պատրաստ է լինում արդեն 15 րոպեից: Թեստի ճշգրտությունը բավականին բարձր է: Սակայն եթե արդյունքը դրական է լինում, այն պետք է ստուգել լաբորատորիայում:

Առայժմ թեստը վաճառվում է միայն օնլայն: Առողջապահության ոլորտի աշխատակիցներին և ռիսկի խմբում ընդգրկված մարդկանց խորհուրդ է տրվում ստուգվել երեք ամիսը մեկ:

Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, մոտավորապես 26 000 մարդ Մեծ Բրիտանիայում վարակված է ՄԻԱՎ-ով և տեղյակ չէ, բուժում չի ստանում և վարակում է ուրիշներին: National AIDS Trust տվյալներով՝ ՄԻԱՎ վարակակիրների 40 տոկոսը չգիտի իր կարգավիճակի մասին, երբեմն հիվանդությունը ախտորոշվում է նրանց մոտ վարակումից 4 տարի անց:

Ներկայումս բուժել ՄԻԱՎ-ը հնարավոր չէ, սակայն այն կարելի է վերահսկել, թույլ չտալ ազել մարդու կյանքի որակի վրա, կանխել տարածումը: Իսկ ահա ուշ ախտորոշումը կարող է նկատելիորեն կրճատել կյանքի տևողությունը և մի շարք վտանգներ է պարունակում, համարվում է, որ շատ մեծ է այն հավանականությունը, որ մարդը կարող է մահանալ ՄԻԱՎ-ի ախտորոշումից հետո մեկ տարվա ընթացքում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել