• Latest news

Աշխարհի նախկին ամենագեր մարդը նիհարել է 300 կգ եւ զրկվել 21 կգ ավելորդ մաշկից (ֆոտո)

1 մայիսի, 2015  17:34

Աշխարհի նախկին ամենագեր մարդը նիհարել է գրեթե 300 կգ, ինչից հետո ստիպված է եղել պլաստիկ վիրահատության ենթարկվել, որի ընթացքում բժիշկները 21 կգ ավելորդ մաշկ են հեռացրել:

Անգլիական Իպսվիչի բնակչ Փոլ Մեյսոնը, որը նախկինում ճանաչվել էր աշխարհի ամենագեր մարդ (նրա քաշը 441 կիլօգրամ էր կազմում) նիհարել է 290 կգ-ով գաստրոշունտավորման վիրահատությունից հետո: Իսկ ահա նիհարելու պատճառը սերն էր: Երկու տարի առաջ նա ծանոթացավ ամերիկյան Մասաչուսեթսի մի բնակչուհու՝ Ռեբեկա Մաունտինի հետ եւ սիրահարվեց:

 «Մինչեւ Ռեբեկային հանդիպելը ես ամբողջ օր պառկում էի եւ ուտում: Դա իմ կյանքի իմաստն էր, քանի որ թույլ էր տալիս մեկուսանալ իրականությունից», - պատմում է Մեյսոնը:

Նիհարելուց հետո, սակայն, նրա մոտ ավելորդ մաշկի հսկայական չափեր են ի հայտ եկել: Մաշկը կախվել էր եւ խանգարում էր տղամարդուն ապրել նորմալ կյանքով: Իր փեսացուին քաջալերելու համար 41ամյա Ռեբեկան Իպսվիչ է եկել եւ շուտով նրանք միասին գնացել են Նյու Յորք, որտեղ Lenox Hill հիվանդանոցում տղամարդը անվճար պլաստիկ վիրահատություն է անցել, որի ընթացքում բժիշկները հեռացրել են 21 կգ ավելորդ մաշկ:

«Ամեն ինչ շատ լավ անցավ, բայց վերականգնվելու համար նրան եւս մեկ ամիս կպահանջվի», - նշում է բրիտանացու բուժող բժիշկ Ջենֆիեր Կապլան:

Այժմ տղամարդը, որը ի վերջո ազատվեց ավելորդ մաշկից, պատրաստվում է ամուսնանալ 50 կգ կշռող Ռեբեկայի հետ:

«Նայում են նախկինում արված նկարներին եւ սարսափ ապրում: Ինչպես եղավ, որ ես այդ վիճակում հայտնվեցի: Հույս ունեմ, դա այլեւս երբեք չի կրկնվի», - նշեց Թոմ Մեյսոնը, որը այժմ մոտավորապես 130 կգ է կշռում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել