• Latest news

Մահացած ուղեղով կինն առողջ երեխա է ունեցել (ֆոտո)

3 մայիսի, 2015  18:02

Ամերիկյան Նեբրասկա նահանգի բնակչուհիներից մեկը, որի ուղեղը երկու ամիս առաջ մահացել էր, առողջ երեխա է ունեցել։ Այդ ողջ ընթացքում նա միացված է եղել կենսագործունեության սարք, որպեսզի կինը կարողանա ծննդաբերել։

22-ամյա Կառլա Պերեսը հղի է եղել, երբ փետրվարին իր տանը քիչ է մնացել մահանա ուժեղ արյունահոսությունից։ Թեեւ նրա ուղեղը մահացել է, բժիշկները 54 օր շարունակ նրան միացրած են թողել կենսագործունեության սարքին, հաղորդում է Mirror-ը։

Ապրիլին, երբ պտուղն արդեն հասունացած է եղել, բժիշկները Կառլային կեսարյան հատման վիրահատության են ենթարկել։ Կինը տղա է ունեցել։«Կառլայի մահը ծանր կորուստ է, սակայն նա հրաշալի ժառանգություն է թողել»,-հայտարարել է հիվանդանոցի փոխնախագահ Սյու Քորթը։

Բժիշկները նշում են, որ մոր վիճակը լուրջ բարդություններ չի առաջացրել երեխայի համար։ Փոքրիկի վիճակը կայուն է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել