• Latest news

Այսօր սահմանափակ կարողություններով մարդկանց իրավունքների համար պայքարի Միջազգային օրն է

5 մայիսի, 2015  10:44

Այսօր սահմանափակ կարողություններով մարդկանց իրավունքների համար պայքարի Միջազգային օրն է

Այսօր՝ մայիսի 5-ին, նշվում է սահմանափակ կարողություններով մարդկանց իրավունքների համար պայքարի միջազգային օրը: Առաջին անգամ այս օրը նշվել է 1992 թվականի մայիսի 5-ին, երբ միանգամից 17 եվրոպական երկրներում սահմանափակ կարողություններով մարդիկ հաշմանդամների իրավունքների համար եւ ֆիզիկական, հոեգբանական կամ սենսորային սահմանափակումներով մարդկանց նկատմամբ խտրականության դեմ պայքարի օր են անցկացրել:

Այդ օրվանից ի վեր նմանատիպ միջոցառումներն անցկացվում են նույն օրը՝ մայիսի 5-ին: Հիմնական նպատակը հասարակության ուշադրությունը սահմանափակ կարողություններով մարդկանց խնդիրների՝ այդ մարդկանց իրավունքների եւ զբաղվածության խնդրի վրա հրավիրելն է: Այս իրավունքները երբեմն կարող են ոտնահարվել նաեւ տնտեսապես զարգացած երկրներում, իսկ զարգացող երկրներում, դա, իհարկե, ավելի հաճախ է տեղի ունենում:

Հայաստանում ասյ ոլորտում մի շարք խնդիրներ ու ձեռքբերումներ կան: Սահմանափակ կարողություններով մարդիկ շատ քիչ են ներառված կրթական համակարգում  : Ավելին՝ հայկական բուհերի մեծ մասը հասանելի չէ սահմանափակ կարողություններով մարդկանց համար : Մյուս կողմից՝ վերջերս Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների համար ինքնապաշտպանության դասընթացներ են անցկացվել: Վերջերս նաեւ գործարկվել են սահմանափակ կարողություններով մարդկանց համար հարմարեցված ավտոբուսներ:

Իսկ ահա սահմանափակ կարողություններով մարդկանց զբաղվածության ոլորտում դեռեւս շատ անելիքներ կան՝ չնայած նրան, որ վերջերս օրենք է ընդունվել, որը նպաստում է առկա խնդիրների լուծմանը:

Հիշեցնենք, որ սահմանափակ կարողություններով մարդկանց Միջազգային օրը նշվում է դեկտեմբերի 3-ին: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել