ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ շատ ավելի հաճախ են բախվում աչքի հիվանդությունների հետ՝ ներառյալ տարիքային մակուլյար դեգեներացիան: Այս եզրակացության են եկել Նյու Յորքի Icahn School of Medicine-իւ գիտնականները:
Նրանց հետազոտությունը ցույց է տալիս, որ ՄԻԱՎ-վարակակիրները թուլացած իմունային համակարգ ունեն, որը նման է տարեց մարդկանց իմունային համակարգին, ընդ որում՝ իմունիտետը թուլանում է նույնիսկ հակառետրովիրուսային թերապիայի դեպքում: Իսկ հյուծված իմունային համակարգը մարդկանց ավելի զգայուն է դարձնում այս կամ այն հիվանդության նկատմամբ:
Հետազոտության հեղինակ բժիշկ Դագլաս Ջեբսը նշում է, որ այսօր ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցող մարդիկ շատ ավելի երկար են ապրում՝ շնորհիվ նոր դեղամիջոցների: Եվ ամեն դեպքում նրանք տառապում են սիրտ-անոթային հիվանդություններով, քաղցկեղներով, դիաբետով, ոսկորների խնդիրներով:
Նոր հետազոտության շրջանակներում Ջեբսին հաջողվեց ցույց տալ, որ ՄԻԱՎ վարակակիրները ավելի հաճախ են բախվում տարիքային մակուլյար դեգեներացիային: Այս հիվանդությունն ախտահարում է ցանցաթաղանթի՝ մակուլա կոչվող մասը, որը պատասխանատու է տեսողության սրության համար: Հիվանդությունը կարող է հանգեցնել կուրության:
Հետազոտությանը մասնակցել է 13-73 տարեկան 1869 հիվանդ: Պարզվեց, որ ՄԻԱՎ-ի պատճառով 45 տարեկան մարդկանց իմունային համակարգն այնքան էր հյուծվում, որ չէր տարբերվում 75 տարեկան մարդկանց իմունային համակարգից:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր