• Latest news

Աղի ավելցուկը սննդակարգում կարող է դանդաղեցնել սեռահասունացումը

18 մայիսի, 2015  19:40

Աղի բարձր պարունակությամբ սննդակարգը կարող է բացասաբար անդրադառնալ սեռահասունացման վրա, հայտնում են ԱՄՆ Վայոմինգի համալսարանի հետազոտողները:

Էնդոկրինոլոգիայի Եվրոպական կոնգրեսին (European Congress of Endocrinology) մասնակցող գիտնականները ներկայացրել են նոր հետազոտության արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ աղի ավելցուկը կարող է բացասաբար անդրադառնալ մարդու վերարտադրողական տարիքի վրա: Աղի ավելցուկը դանդաղեցնում է սեռահասունացմամբ պայմանավորված փոփոխությունները օրգանիզմում, սակայն հատկանշական է, որ աղի պակասը եւս բացասաբար է անդրադառնում առողջության վրա: Հետազոտողների խոսքով՝ ուշ սեռահասունացումը կապված է վարքագծային խնդիրների եւ ֆերտիլության ցածր մակարդակի հետ:

Այս եզրահանգումների են գիտնականները եկել մի խումբ լաբորատոր առնետների վրա իրականացված փորձարկումների արդյունքում: Այն կրծողները, որոնց սննդակարգը հագեցած է եղել աղով, (մարդու համար նախատեսված չափաբաժնից երեք անգամ մեծ չափաբաժնով) ավելի ուշ են սեռահասունացել՝ այն առնետների համեմատ, որոնք աղի փոքր չափաբաժիններ էին ընդունում: Սակայն այն առնետների մոտ, որոնց սննդակարգից աղը բացառված էր, սեռահասունացումը եւս ժամանակին տեղի չէր ունեցել:

ԱՀԿ-ն  չափահասներին խորհուրդ է տալիս օրական 5 գրամ աղից ավել չօգտագործել: Միջին վիճակագրական բրիտանացին օրական 8 գրամից ավել աղ է օգտագործում, իսկ ֆասթ ֆուդի սիրահար ԱՄՆ բնակիչը՝ օրական 10 գրամ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել