Արյան բացառիկ անալիզի նոր մեթոդ են մշակել ամերիկացի մասնագետները: Մինչեւ վերջերս բորբոքված աղիքների համախտանիշի ախտորոշման համար նախատեսված թեստեր չկային:
Ախտորոշման նոր մեթոդը թույլ է տալիս հնարավորինս արագ եւ ճշգրիտ պարզել այս հիվանդության առկայությունը կամ բացակայությունը, ինչը հույս է տալիս դրա միլիոնավոր զոհերին:
Նշենք, որ մինչեւ վերջերս բժիշկների տրամադրության տակ այս հիվանդության ախտորոշման համար հատուկ որեւէ թեստ չկար: Արդյունքում հիվանդները ստիպված էին ենթարկվել ախտորոշման բազմաթիվ միջամտողական պրոցեդուրաների՝ բացառելու համար ավելի լուրջ հիվանդությունները, ինչպիսին են աղիքային համակարգի քաղցկեղն ու Կրոնի հիվանդությունը: Միայն դրանից հետո էին բժիշկները ճիշտ ախտորոշում անում եւ սկսում բուժման կուրսը:
Լոս Անջելեսի Cedars-Sinai բժշկական կենտրոնի գաստրոէնթերոլոգները նոր մեթոդիկա են ստեղծել, որը թույլ է տալիս ախտորոշել վերոնշյալ հիվանդությունը սննդային թունավորման հետքերի անալիզի միջոցով: Հենց թունավորումն է հիվանդության հիմնական պատճառը: Բակտերիաների կողմից արտադրվող տոկսինները կարող են լուրջ վնաս հասցնել մարսողական համակարգին՝ վնասելով նաեւ աղիքների աշխատանքի համար անհրաժեշտ նյարդերը:
Արյան նոր անալիզը թույլ է տալիս պարզել հատուկ հակամարմինների քանակն արյան մեջ, որոնք արձագանքում են այդ տոկսինների վրա, եւ իդենտիֆիկացնել երկու հակամարմին (հակաCdtb и հակավինկուլին): Տվյալ հակամարմինների առկայությունը 90 տոկոս ճշգրտությամբ խոսում է գրգռված աղիքների համախտանիշի մասին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր