• Latest news

Նոր առողջապահական համակարգում մասնագիտական միավորումները մեծ դեր կունենան – նախարար

21 մայիսի, 2015  22:28

Հայաստանի Առողջապահության նախարարությունը խրախուսում է մասնագիտական միավորումների կազմավորումը, եւ հուսով է, որ դրանք կկատարեն այնպիսի աշխատանք, որը կօգնի Հայաստանում կայացնել միջազգային ստանդարտներին համապատասխանող համակարգ։ Այս մասին այսօր, մայիսի 21–ին, Հայաստանի կոլոպրոկտոլոգների ասոցիացիայի անդրանիկ նիստին ասաց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։

Նախարարը բուժաշխատողներին ներկայացրեց հանրային առողջապահական ծրագրերը: Նա անդրադարձավ ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ անցած «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով Հայաստանում ներդրվելու է շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտային համակարգը: «Հուսով եմ, որ երկրորդ ընթերցումն անցնելուն պես մենք կկարողանանք ավելի հաստատուն պնդել, որ չափորոշիչ եւ ուղեցույց եզրույթները, մեր լեզվով ասած պրոտոկոլները, կդառնան պարտադիր մաս օրենքի ուժով, եւ մենք կկարողանանք կանոնակարգել մեր աշխատանքները ժամանակակից ապացուցողական բժշկության համահունչ», – ասաց նա։

Նա նշեց, որ ներդրվող հավաստագրման գործընթացը մեծ տեղ ու նշանակություն է տալու մասնագիտական միավորումներին։

Բժշկական ինստիտուտի ռեկտոր Միքայել Նարիմանյանը եւս իր խոսքում նշեց, որ ասոցիացիաները ունեն շատ մեծ նշանակություն, քանի որ «ոչ բուհը, ոչ ամբիոնները չեն կարող անել այն, ինչ կարող են անել ասոցիացիաները»։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է