• Latest news

Մարզասրահ այցելելը՝ երջանիկ ամուսնության գրավակա՞ն

23 մայիսի, 2015  11:49

Շատերը մտածում են, որ երջանիկ ամուսնությունը պայմանավորվում է սիրո եւ փոըմբռնման առկայությամբ, սակայն Annals of Behavioural Medicine  ամսագրում լույս տեսած նոր հետազոտության հեղինակները կարծում են, որ երջանիկ ամուսնության նախապայմանը ամուսնու՝ մարզասրահ այցելելն է:

Նրանց խոսքով՝ այն տղամարդկանց կանանց մոտ, ովքեր կանոնավոր կերպով սպորտով են զբաղվում եւ հետեւում են իրենց, շատ ավելի հազվադեպ են դեպրեսիաներ լինում: Հատկանշական է, որ այդքան էլ կարեւոր չէ՝ զբաղվում է արդյոք սպորտով ինքը կինը: Կարեւոր է, որ տղամարդը լինի ֆիզիկապես ակտիվ, քանի որ դա դրական է անդրադառնում զուգընկերների հոգեբանական վիճակի վրա:

Այս եզրահանգման են գիտնականները եկել 10 տարվա ընթացքում 1200 ամուսնական զույգ ուսումնասիրելուց հետո: Նրանք պարզել են, որ այն ընտանիքներում, որտեղ տղամարդիկ զբաղվել են սպորտով, կանայք ավելի երջանիկ էին եւ ավելի հազվադեպ էին տառապում դեպրեսիայով: Սպորտային հոգեբան Ֆիլ Ջոնսոնի խոսքով՝ հավանաբար, դա կապված է այն հանգամանքի հետ, որ սպորտով զբաղվելը բարելավում է տղամարդկանց ինքնազգացողությունը, իսկ նրանց դրական տրամադրությունը տարածվում է նաեւ կանանց վրա:

Ինչպես նշում են Yale School of Public Health-ի գիտնականները, ֆիզիկական ակտիվությունը դեպրեսիայից ազատվելու լավագույն միջոց է, քանի որ ֆիզիկական վարժությունների ընթացքում օրգանիզմում էնդորֆիններ են արտադրվում, որոնք բարելավում են ինքնազգացողությունը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել