52-ամյա արաբական արմատներով ավստրալուհի Մախա Ալ-Մուզան հպարտանում է նրանով, որ մինչ այժմ կրծքով է կերակրում իր դստերը՝ Ամինային, ով արդեն 6 տարեկան է:
Սովորաբար մայրը կերակրում է Ամինային կրծքով՝ վերջինիս քնելուց առաջ, սակայն Մախան պնդում է, որ պատրաստ է կրծքով կերակրել իր աղջկան ցանկացած վայրում եւ ցանկացած ժամանակ, երբ վերջինս ցանկանա, նույնիսկ խաղահրապարակում: Կրծքով կերակրելը արձագանք է երեխաների բնական պահանջներին, կարծում է երեք երեխաների մայրը, որը հետեւում է պալեո-դիետային: Ընդ որում՝ Մախան աղջկան որեւէ պատվաստում չի արել, քանի որ հավատում է կրծքով կերակրելու ամենակարողությանը:
Ամինան խոսոտվանում է, որ ոչ միայն սիրում է կրծքով կերակրվել, այլ նաեւ քնել մայրիկի հետ, եւ այդպես է անելու առնվազն մինչեւ ութ տարեկան դառնալը:
«Երբեմն մայրիկի կաթը իր համով կարամել է հիշեցնում, - պատմում է Ամինան, - այն բազմաթիվ համեր ունի: Ես շատ եմ սիրում այն խմել, երբ դպրոցում չեմ: Կարծում եմ, որ իմ տարիքի բոլոր երեխաները պետք է այդպես անեն, քանի որ դա շատ օգտակար է»:
Կինը ֆեյսբուքյան իր էջում տեղադրում է երեխային կրծքով կերակրելու ընթացքում արված նկարները: Նա պնդում է, որ այս պրոցեսն ավելի է մերձեցնում իրեն երեխայի հետ:
«Երեխային մինչեւ ութ տարեկան կրծքով կերակրելը շատ նորմալ է, դա օգտակար է կնոջ առողջության համար», - պնդում է Մախան:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր