Հարուստ հարեւանների առկայությունը կարող է մարդուն հիպերտոնիայի հանգեցնել: Այս եզրահանգման են եկել Սինգապուրի գիտնականները:
Նրանք պարզել են, որ նյութապես ապահով հարեւանները ոչ միայն նախանձ, այլ նաեւ բարձր զարկերակային ճնշում են առաջացնում: Գիտությունն առաջին անգամ է անդրադարձել այս կապին, եւ գիտնականները հետեւել են ավելի քան 150 հազար մարդկանց զարկերակային ճնշման ցուցանիշներին՝ համեմատելով արդյունքները նրանց հարեւանությամբ ապրող մարդկանց նյութական բարօրության ցուցանիշների հետ:
Պարզվեց, որ հարուստ հարեւանները հիպերտոնիայի զարգացման ռիսկի գործոն են հանդիսանում, ընդ որում՝ այս դեպքում բարձր զարկերակային ճնշումը կարող է ի հայտ գալ արդեն 30 տարեկանում:
Հարեւանների բարեկեցիկ կյանքը ավելի հավանական է դարձնում սթրեսը, որն էլ հանգեցնում է հիպերտոնիայի:
Բարեբախտաբար, եթե այս տեսակ հիպերտոնիայի զոհ դարձած մարդիկ 65 տարեկանից ավել են ապրում, այս էֆեկտը շատ ավելի թույլ արտահայտված է դառնում, իսկ այնուհետեւ նաեւ անհետանում: Դատելով ամենից՝ այդ տարիքում մարդիկ փոխում են իրենց պատկերացումներն այն մասին, թե ինչն է կյանքում կարեւոր: Ցավոք, 65 տարեկանից հետո շատ հաճախ զարգանում է արդեն տարիքային հիպերտոնիան:
Հարեւանների հարստության աստիճանը գիտնականները որոշում էին ոչ թե հաշվի առնելով նրանց բանկային հաշվին եղած գումարները, այլ լավ կյանքի արտաքին հատկանիշները՝ շքեղ ավտոմեքենաներ, զարդեր եւ այլն: Զարկերակային ճնշման ցուցանիշներն էլ որոշելիս հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսին են հասակը, քաշը, սթրես առաջացնող աշխատանքը եւ այլն:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր