• Latest news

Սպիտակուցային դիետան կարող է օգնել ճարպակալման դեմ պայքարում

30 մայիսի, 2015  23:49

Արեւածաղիկ ու ընկուզեղեն ներառող սպիտակուցային դիետան կարող է օգնել հաղթահարել մանկական ճարպակալումը, նշում են Միսուրիի համալսարանի գիտնականները:

Նրանք խորհուրդ են տալիս երեխաների սննդակարգը կազմել այնպես, որ դրանում ընդգրկված լինեն սպիտակուցներով հարուստ մթերքները: Այս մթերքները օգնում են կասեցնել քաղցի զգացումը, այդ պատճառով դրանք կարելի է օգտագործել մանկական ճարպակալման դեմ պայքարում:

Չափահասների սպիտակուցային դիետայի առավելությունները վաղուց են հայտնի, սակայն ամերիկյան հետազոտողները առաջին անգամ են ցույց տալիս, որ նույն այդ էֆեկտը կարող է նկատվել նաեւ երեխաների շրջանում: Սպիտակուցներով հարուստ ցերեկային սննդակարգը նվազեցնում է երեխայի՝ վնասակար ու ու բարձր կալորիականությամբ մթերքներ օգտագործելու ցանկությունը:

Հետազոտությանը մասնակցել են երկու սեռի 13-19 տարեկան դեռահասները: Փորձարկումը սկսելուց առաջ նրանց բաժանել են երկու խմբի: Առաջին խմբում ընդգրկվեցին այն երեխաները, որոնք նորմալ քաշ ունեին, իսկ երկրորդում՝ ավելորդ կիլոգրամներ ունեցող երեխաները: Այնուհետև գիտնականները փորձել են պարզել, ինչպես են այս կամ այն ցերեկային ուտեստները ազդում երեխաների առողջության վրա:

Փորձագետներին հետաքրքրում էր նաեւ այն, թե ինչպես է այս կամ այն սննդակարգը ազդում երեխաների կոգնիտիվ ունակությունների եւ տրամադրության վրա: Պարզվեց, որ հենց սպիտակուցային սննդակարգն է լավագույն ռազմավարությունը այն մարդկանց համար, որոնք ցանկանում են պաշտպանվել ճարպակալումից եւ պահպանել գեղեցիկ կազմվածք: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել