• Latest news

Գիտնականներին հաջողվել է արագացնել նանո–ՄՌՏ պատկերներ ստանալու գործընթացը

30 մայիսի, 2015  14:02

Ինչպես կարելի է տեսնել եւ ուսումնասիրել նանոչափերի օբյեկտները՝ օրինակ, վիրուսներն ու բջիջները: Պատասխանը պարզ է՝ նանո-ՄՌՏ-ի միջոցով (nanoMRI): Սակայն մինչև վերջերս միկրոսկոպիկ այս օբյեկտների պատկերները ստանալու գործընթացը շաբաթներ էր պահանջում:  Այժմ, սակայն, Շվեյցարական դաշնային տեխնոլոգիական համալսարանի գիտնականներին հաջողվեց զգալիորեն արագացնել նանո-ՄՌՏ-ի աշխատանքը, ինչն էլ ավելի մոտեցրեց այս տեխնոլոգիան դրա կոմերցիոն օգտագործման հնարավորությանը:

Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի աշխատանքի սկզբունքը շատ պարզ է: Որոշ ատոմներ միջուկներ ունեն, որոնք նման են փոքրիկ պտտվող մագնիսների: Երբ այս ատոմները հայտնվում են մագնիսական դաշտում, դրանք սկսում են պտտվել այդ դաշտի աղբյուրի շուրջ: Այս գործընթացը Լարմորովյան հաճախականություն է կոչվում:

Լարմորովյան հաճախականությունը կախված է ատոմի տեսակից եւ մագնիսային դաշտի ուժգնությունից: Իսկ պատկեր ստանալու համար ՄՌՏ-ն որոշում է ատոմի հաճախականությունը՝ ելնելով այն հաճախականությունից, որով այն պտտվում է:

Սակայն նանոպատկերները տարբերվում են հասարակ ՄՌՏ-ից, քանի որ նանոօբյեկտների լարումը չափազանց փոքր է, այդ պատճառով նանո-ՄՌՏ-ի զգայունությունը պետք է միլիարդներ անգամ ավելի բարձր լինի, քան հասարակ ՄՌՏ-սարքավորման զգայունությունը:

Իսկ եթե հնարավոր լիներ նանոնյութին վերաբերվող ողջ տեղեկությունները ստանալ միանգամի՞ց:

Անհրաժեշտ է, որ նանո-ՄՌՏ-ն կարողանա տարբերել մագնիսային դաշտի ինֆորմացիայի ամեն մի բիտը: Այս խնդրի լուծման համար գիտնականները տեխնոլոգիա են մշակել, որը հիմնված է մագնիսա-ռեզոնանսային միկրոսկոպիայի վրա:

Այս տեխնոլոգիայում ատոմային միջուկների վրա ազդում է աննշան մագնիսական մի ուժ, որը փոխանցվում է մեխանիկական դետեկտորի դեր կատարող կոնսոլին: Դրան ի պատասխան կոնսոլը սկսում է տատանվել, իսկ պատկերը ստացվում է արդեն այդ տատանման չափման հիման վրա։

Եթե նախկինում նանոնյութերի սկանավորումը մոտ երկու շաբաթ կպահանջեր, ապա նոր տեխնոլոգիայի շնորհիվ այն արվում է երկու օրվա ընթացքում: Այս տեխնոլոգիան, գիտնականների խոսքով, հնարավորություն կտա մասնագետներին ավելի լավ ուսումնասիրել բջիջներն ու վիրուսները, ինչը շատ օգտակար կլինի նոր դեղերի ստեղծման համար:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել