• Latest news

Կինը կուրացել է այն բանից հետո, երբ կատուն լպստել է նրա աչքը

30 մայիսի, 2015  21:12

Ջանիզ Ուոլթերսը Օհայոյից կուրացավ մեկ աչքով այն բանից հետո, երբ կատուն լպստեց նրա այդ աչքը եւ ինֆեկցիա փոխանցեց, որը հայտնի է որպես կատվի քերծվածքների հիվանդություն (cat scratch disease (CSD)):

Ինչպես պատմեց Ջանիզը լրագրողներին, սկզբում բժիշկները մտածեցին, որ նրա մոտ կոնյունկտիվիտ է, սակայն երբ նա պատմեց կատվի մասին, մասնագետները սկսեցին կատվի քերծվածքների հիվանդություն կասկածել:  Այժմ Ջանիզի ձախ աչքը չի տեսնում, իսկ նա պատմում է այդ մասին մարդկանց եւ կոչ անում ավելի զգույշ լինել:

Ինչպես բացատրեց բժիշկ Քրիս Բրիկմանը Տոլեդոյի համալսարանից այս հիվանդությունը կարող է փոխանցվել մարդուն, օրինակ, եթե կատուն լպստի նրա մաշկի քերծվածքը: Կատուների 40 տոկոսի օրգանիզմում այնպիսի բակտերիաներ են պարունակվում, որոնք անվտանգ են կենդանիների համար, բայց մարդկանց դեպքում կարող են լուրջ հիվանդություններ հարուցել:

Առավել հաճախ վերոնշյալ հիվանդությունը ախտահարում է մինչեւ 5 տարեկան թուլացած իմունիտետով երեխաներին: Ախտահարվել կարող են ուղեղը, աչքերը, ներքին այլ օրգաններ: Եվ, չնայած նրան, որ բարդացումները հիմնականում հազվադեպ են, այս հիվանդությունը բուժել, ամեն դեպքում, պետք է:

Այս հիվանդությունը կանխարգելելու համար գիտնականները խորհուրդ են տալիս լվանալ ձեռքերը կատուների հետ խաղալուց հետո: Եվ, իհարկե, չի կարելի կատուներին թույլ տալ լպստել բաց վերքերը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել