• Latest news

Նեղ ջինսերը նպաստում են ավելորդ քաշի ձեւավորմանը

24 հունիսի, 2015  17:48

Նեղ ջինսերը այդքան անվնաս չեն, որքան կարող է թվալ: Դրանք կարող են վնաս հասցնել ոտքի նյարդերին ու մկաններին: Ավելին՝ ինչպես նշում է ֆիզիոթերապեւտ Սեմմի Մարգոն, դրանք նպաստում են ավելորդ քաշերի գոյացմանը: Նեղ ջինսերը նաեւ թաքցնում են ավելորդ կիլոգրամների ի հայտ գալը, ինչի արդյունքում մարդը չի ձգտում նիհարել: Բացի այդ՝ նեղ կոշիկները մկանները ալարկոտ են դարձնում, ինչի արդյունքում մենք եւս ավելորդ քաշ ու ճարպ ենք հավաքում:

«Նեղ ջինսերը լավ են նստում մարմնի վրա եւ լավ են նայվում, ես ինքս դրանք շատ են հավանում: Սակայն կա մեկ այլ հանգամանք եւս: Քանի որ դրանք շատ նեղ են, այդ պատճառով փաստացի փոխարինում են մկանների աշխատանքը՝ կատարելով այն ֆունկցիաները, որոնք պետք է մկանները կատարեին: Արդյունքում մկանները կարծես «անջատվում» են, ինչը բացասաբար է ազդում մեր կազմվածքի վրա», - բացատրում է մասնագետը:

Նրա խոսքով՝ նեղ ջինսերը որեւէ կապ չունեն հատուկ կոմպրեսիոն հագուստի հետ, որը շատ հաճախ մարզիկներն են կրում: Սպորտային հագուստը պատրաստված է հաշվի առնելով ոտքի կառուցվածքը, եւ այն չի սեղմում ոտքը: Իսկ ահա սովորական նեղ ջինսերը վատթարացնում են արյան շրջանառությունը եւ կարող են հանգեցնել մի շարք խնդիրների: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել