• Latest news

Պարկինսոնի հիվանդությունը սկսվում է աղեստամոքսային համակարգում

25 հունիսի, 2015  10:45

Պարկինսոնի հիվանդությունը, հավանաբար, սկսվում է աղեստամոքսային համակարգում, իսկ այնուհետեւ հասնում է ուղեղին թափառող նյարդի միջոցով, կարծում են Օրխուս համալսարանի ֆին գիտնականները եւ համանուն համալսարանական կլինիկայի ներկայացուցիչները:

Նրանց խոսքով՝ Պարկինսոնի հիվանդություն ունեցող մարդկանց մեծամասնության մոտ այս հիվանդության ախտորոշումից առաջ աղեստամոքսային համակարգի հետ խնդիրներ են եղել:  Մասնավորապես, ինչպես նշեց առաջատար հետազոտող Էլիզաբեթ Սվենսոնը, այս մարդիկ երկար ժամանակի ընթացքում փորկապ են ունեցել: Այս բացահայտումը, նրա խոսքով, կարող է խոսել նյարդաբանական ու գաստրոէնթերոլոգիկ խնդիրների միջեւ եղած կապի մասին:

Հետաքրքիր է նաեւ, որ վնասված թափառող նյարդով մարդկանց մոտ (որը ի հայտ է եկել, օրինակ խոցի բուժումից հետո) Պարկինսոնի հիվանդության զարգացման հավանականությունը նվազում էր 20 տոկոսով: Սակայն այն հիվանդները, որոնց մոտ վնասված է եղել նյարդի միայն փոքր հատվածը, պաշտպանված չէին Պարկինսոնից:

Բժիշկ Սվենսոնի պնդմամբ՝ եթե այս ենթադրությունը ճիշտ է ու Պարկինսոնի հիվանդությունը իսկապես սկսվում է աղեստամոքսային համակարգում եւ տարածվում թափառող նյարդի միջոցով, ապա այն մարդիկ, որոնց այդ նյարդը վնասված է, ավելի են պաշտպանված հիվանդությունից, քան մնացած բոլորը:

Հետազոտության արդյունքները լույս են տեսել Annals of Neurology ամսագրում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել