• Latest news

Կինը ճնշման դեղերը փոխարինեց յոգայով ու մեդիտացիայով

27 հունիսի, 2015  22:37

Նորին Ֆրեյսերն ապրում է չորրորդ աստիճանի կրծքագեղձի քաղցկեղով եւ գրեթե ամբողջ կյանքի ընթացքում տառապում է ժառանգական բարձր զարկերակային ճնշմամբ: Foxnews.com –ի  համար գրված իր հոդվածում նա պատմում է այն մասին, թե ինչպես որոշեց հրաժարվել դեղերից հանուն յոգայի ու մեդիտացիայի եւ ինչ ստացվեց արդյունքում:

Մայիսին Նորինը դադարեց ճնշման ու խոլեստերինի դեմ դեղեր ընդունել: Ի սկզբանե այդ քայլին նրան դրդեց այն փաստը, որ նախկինում նա մի դեղ էր ընդունում՝ երկու խնդիրների դեմ պայքարելու համար, իսկ այնուհետեւ այդ մեկ դեղը երկու դեղի վերածվեց, որոնք էլ սկսեցին վաճառել առանձին: Քանի որ այդքան դեղ գնել կինը չէր կարող ապա որոշեց վերահսկել ճնշումը սննդակարգի միջոցով: Այսպես, նա որոշեց մեկ ամսով հրաժարվել հաբերից:

Նորմալ է համարվում 120-ը 80-ի վրա ճնշումը, սակայն Նորինի մոտ նույնիսկ դեղերի ընդունման ժամանակ ճնշումը կազմում էր 135-ը 93-ի վրա: Մեդիտացիաների երկու շաբաթվա ընթացքում նրա ճնշումը իջավ մինչեւ 125-ը 65-ի՝ նորմային շատ մոտ: Այժմ նա անհամբերությամբ սպասում է բժշկին իր հաջորդ այցելության:

«Յոգան, քունն ու մեդիտացիան կարող են ազդել նույնիսկ քաղցկեղի վրա: Դուք գիտեի՞ք, որ յոգայի ընթացքում մերսվում են ներքին օրգանները»:

Ինքը Նորինը որոշեց կենտրոնանալ լյարդի վրա ազդող յոգայի դիրքերի վրա:

«Շնորհիվ այս պրակտիկայի ես նորից վերականգնել եմ ուժերս: Ես շատ ժամանակ եմ անցկացրել նստած եւ հաճախ եմ զգացել, որ մկաններս կորցնում են իրենց տոնուսը:  Ինձ համար շատ դժվար էր անգամ գետնից որեւէ բան բարձրացնել կամ վեր կենալ վարժություններից հետո: Կարծում եմ, մեդիտացիաներն անդրադարձել են նաեւ իմ աշխարհընկալման վրա: Երբ դու թույլ ես ու հոգնած, դու դու չես: Մենք բոլորս պետք է ստիպենք ինքներս մեզ գոնե մի փոքր ավելի շատ քայլել: Նույնիսկ այդ մանրուքը կարող շատ մեծ բան փոխել», - գրում է Նորինը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել