• Latest news

Առանց մարզասրահ այցելելու նիհարել ցանկացողների համար 8 մթերք

30 հունիսի, 2015  21:02

Սննդի բրիտանական հիմնադրամի մասնագետները ավելորդ քաշի դեմ պայքարելու համար մի շարք մթերքներ է խորհուրդ տալիս, որոնք թույլ են տալիս նիհարել առանց հավելյալ ֆիզիկական ծանրաբեռնվածության: Այդ ցուցակում ներառված են այսպես կոչված բացասական կալորիականությամբ մթերքները, որոնց յուրացումը օրգանիզմից ավելի շատ կալորիաներ է պահանջում:

Մասնավորապես, իդեալական են նիհարելու համար լոլիկները, վարունգը: Բացի այդ՝ ավելորդ քաշից ազատվելու անհրաժեշտություն ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում գունավոր կաղամբ օգտագործել, ինչպես նաեւ կանաչ խնձոր:

Կալորիաների ինտենսիվ ծախսմանը նպաստում են նաեւ չիլի բիբարն ու սպիտակուցներով հարուստ ոչ յուղոտ միսը:

«Եթե ամեն օր այս մթերքներից որեւէ մեկը ներառվի ցուցակի մեջ, հնարավոր կդառնա նկատելիորեն նվազեցնել սննդի ընդհանուր կալորիականությունն ու նիհարել առանց դիետաների», - համոզված են դիետոլոգները:

Վերոնշյալ մթերքների օգտակարությունը նրանք բացատրում են նաեւ նրանով, որ դրանք պարունակում են մարդու օրգանիզմի համար բոլոր նյութերը: Այսպես, օրինակ, վարունգը հարուստ է վիտամին C-ով, կալիումով, բջջանյութով, ինչպես նաեւ  օրգանիզմի համար կարեւոր հեղուկի աղբյուր են: Ընդ որում՝ կանաչ բանջարեղենի 100 գրամի մեջ պարունակվում է ընդամենը 16 կալորիա:

Լոլիկը հիմնական տարբերվում է լիկոպենի պարունակության բարձր մակարդակով, որը օգնում է կարգավորել խոլեստերինի մակարդակն ու ճնշումը: Լոլիկի 100 գրամում էլ պարունակվում է ընդամենը 18 կալորիա:

 Գունավոր բանջարեղենը ընդամենը 25 կալորիա է պարունակում, դրա կազմում մեծ քանակությամբ վիտամին C է պարունակում:

Չիլի բիբարը, չնայած այն հանգամանքին, որ ավելի շատ կալորիաներ է պարունակում (40 կալորիա 100 գրամի դիմաց) առանձնանում է նաեւ իր միկրոէլեմենտներով՝ կապսաիցինով, որը նպաստում է նյութաթոխանակությանը՞ Իսկ ահա ոչ յուղոտ միսը, որը աչքի է ընկնում կալորիաների անեմաբարձր մակարդակով, այնումենայնիվ, իր մեջ շատ սպիտակուց է պարունակում, որն էլ օրգանիզմից հավելյալ էներգիա է պահանջում՝ դրա յուրացման համար: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել