Արդյո՞ք գիտեք Դուք, ինչ է պետք անել եթե այրվածք եք ստացել կամ կտրված վերք: Կամ եթե գլխին հարվա՞ծ եք ստացել: Կարո՞ղ եք արդյոք ճիշտ կողմնորոշվել եւ ամեն ինչ ճիշտ անել:
«Եթե Դուք բավականաչափ պատրաստված չեք, հնարավոր է, սթրեսի մեջ ընկենք: Իսկ սթրեսը խանգարում է ճիշտ որոշումներ ընդունել», - նշեց Ռեգի Բենեթը՝ Mountain Shepherd Wilderness Survival School-ի հիմնադիրը:
Ահա մի քանի տարածված վնասվածքները եւ դրանց բուժման տարբերակները:
Դուք կտրված վերք եք ստացել
Մաքուր սրբիչ վերցրեք եւ դրեք այն վերքի վրա 5-10 րոպե: Եթե վերքը ձեռքի վրա է, բարձրացրեք այն: Երբ արյունահությունը կանգնի, պահեք ձեռքը հոսող ջրի տակ: Այնուհետեւ մաքուր վիրակապ դրեք ու դեզինֆիկացնող քսուկ:
Եթե արյունահոսությունը չի կանգնում կամ եթե վերքը շատ խորն է, բժիշկ կանչեք:
Դուք այրվածք եք ստացել
Պահեք մարմնի վնասված մասը սառը հոսող ջրի տակ: Այնուհետեւ մշակեք վերքը հատուկ քսուկով եւ վիրակապեք: Սառույց ավելի լավ է չդնել, քանի որ այն կվատթարացնի արյան շրջանառությունը եւ կդանդաղեցնի վերքի ապաքինումը:
Եթե այրվածքի մակերեսը 23 սմ-ից մեծ է, եթե մաշկը ճաքել է կամ սեւացցել, պետք է դիմել բժշկի:
Դուք գնդակով գլխին հարված եք ստացել
Այրվածքի տեղին սառույց դրեք ու ուշադիր հետեւեք Ձեր վիճակին: Եթե Ձեր մոտ սրտխառնոց կա, գլխացավ, տեսողության վատթարացում, նյարդայնություն, հիշողության հետ պրոբլեմներ, քնկոտություն, լույսի կամ ձայնի նկատմամբ զգայունություն կամ ուշագնացություն, պետք է դիմել մասնագետներին: Թափահարել գլուխը կամ որեւէ ակտիվ այլ բան անել պետք չէ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր