• Latest news

Հակաբիոտիկները կարող են մարդու մոտ ճարպակալում ու դիաբետ առաջացնել

1 հուլիսի, 2015  21:28

Հակաբիոտիկների միջոցով երեխաների բուժումը կարող է հանգեցնել նրանց մոտ դիաբետի ու ճարպակալման զարգացմանը: Այս մասին են զգուշացնում Նյու Յորքի համալսարանի գիտնականները:

Նրանց խոսքով՝ հակաբիոտիկները զգալի վնաս են հասցնում երեխայի աղիքային բակտերիաներին, ինչն էլ կարող է հանգեցնել ճարպակալմանը: Այս եզրահանգման են եկել գիտնականները լաբորատոր մկների վրա իրականացրած փորձարկումների արդյունքում: Եթե փոքր մկները դեղեր են ստանում, որոնցով սովորաբար բուժում են երեխաներին, նրանց մոտ սկսում են մեծանալ ոսկորները եւ ավելորդ քաշ է ի հայտ գալիս:

Nature Communications ամսագրում լույս տեսած հետազոտությունը հիմնված է 64 500 երեխաների առողջական տվյալների վերլուծության վրա, որը ցույց տվեց, որ մինչեւ երկու տարեկանը լլրանալը երեխաների կողմից 4 անգամ հակաբիոտիկներով բուժման կուրս անցնելը հինգ տարեկան հասակում հանգեցնում է ճարպակալմանը:

Հետազոտության հեղինակ Մարտին Բլեյզերը պնդում է, որ, չնայած նրան, որ փորձարկումները անցկացվել են միայն կրծողների վրա, դրանց արդյունքները միանգամայն համատեղելի են մի շարք այլ գիտնականների այն կարծիքին, որ հակաբիոտիկների օգտագործումը վնաս է հասցնում երեխաների առողջությանը: Բժիշկների խոսքով՝ այս դեղերը պետք է ընդունել միայն ծայրահեղ դեպքերում, երբ դրանց օգտագործումը հիմնավորված է: Իսկ ահա հակաբիոտիկների ընդունումից հետո երեխաներին պետք է աղիքային համակարգի միկրոֆլորայի վերականգնման դեղամիջոցներ նշանակել: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել