«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում 4-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակներում, որի կարգախոսն է «Միասին հանուն առողջ ազգի», տեղի է ունենում քննարկում, որը վերաբերվում է առողջապահության քաղաքականությանը, բարձրագույն բժշկական կրթության բարեփոխումներին՝ ինչպես բազային, այնպես էլ հետդիպլոմային կրթության եւ բժիշկների կատարելագործման մակարդակով:
«Այս տեսանկյունից մեծ հետաքրքրություն են ներկայացնում մեր հյուրերի առաջարկությունները: Խոսքը գնում է մեթոդաբանության մասին՝ ինչպես մշակել այս ամենը, ինչպես ռազմավարություն ստեղծել՝ մի կողմից, եւ ինչպես անմիջական շփում հաստատել՝ մյուս: Խոսքը գնում է ուսանողների, դասախոսների եւ բժիշկների շարժունակության մասին», - նշեց Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը:
Նրա խոսքով՝ այսօր Երեւանի բժշկական համալսարանը ակտիվ աշխատում է միջազգային կոնտակնտների ընդլայնման համար:
Արդեն իսկ համագործակցություն է հաստատվե; մի շարք եվրոպական ու ռուսաստանյան բուժհաստատությունների հետ: Դրանցից են Ի.Մ. Սեչենովի անվան Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանը, Մագդեբուրգի համալսարանական կլինիկան: Բացի այդ՝ Նարիմանյանը նշեց, որ այսօր Երեւանի բժշկական համալսարանում դասավանդումն իրականացվում է երեք լեզուներով: «Շնորհիվ Հնդկաստանից ժամանող ուսանողների հետ աշխատանքի կայացած պրակտիկայի՝ մենք ագլերենով դասավանդելու հմտություն ձեռք բերեցինք», - ընդգծեց նա:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր