• Latest news

Ենիկոլոպով. ինչու՞ է նոր նեյրոնների ձևավորումն ուղեղում այդքան կարևոր

5 հուլիսի, 2015  11:48

Մենք բոլորս ենք բազմիցս լսել, որ «նյարդերը պետք է» խնայել, քանի որ «նյարդային բջիջները չեն վերականգնվում»: Սակայն, պարզվում է, դա այդպես չէ: Վերջերս հայտնի է դարձել, որ որոշ նեյրոններ կարող են վերականգնվել, և դա շատ կարևոր բացահայտում է բժշկության համար:

Գրիգորի Ենիկոլոպովը՝ Սթոնի Բրուկ համալսարանի ու Cold Spring Harbor Laboratory (ԱՄՆ) պրոֆեսորը զբաղվում է նեյրոնների, հասուն մարդկանց ցողունային բջիջներից դրանց ձևավորման ուսումնասիրմամբ: Գիտնականները ուզում են պարզել, ինչպես է տեղի ունենում այս նեյրոնների ձևավորումը, ինչ օրինաչափություններ կան, ինչպես են դրանք ազդում մարդու կոգնիտիվ գործառույթների վրա: NEWS.am Medicine-ի հետ զրույցում Գրիգորի Ենիկոլոպովը պատմում է այն մասին, թե ինչպես են վերականգնվում նեյրոնները և ինչու է դա այդքան կարևոր:

«Ընդունված է կարծել, որ նյարդային բջիջները չեն վերականգնվում: Բոլոր նեյրոններն ի հայտ են գալու մեր ծնվելուց առաջ, իսկ կյանքի ընթացքում մենք կարող ենք կորցնել դրանք: Բայց վերջերս շատ մեծ բացահայտում է արվել, որը ցույց է տվել, որ, ամեն դեպքում, կան ուղեղի հատվածներ, որոնցում ամբողջ կյանքի ընթացքում նեյրոններ են ձևավորվում: Այս հատվածներն այնքան էլ շատ չեն, բայց դրանք շատ կարևոր են, այդ պատճառով նեյրոնների նույնիսկ փոքր քանակն այնտեղ կարող է ազդել մարդու հիշողության և վարքագծի վրա», - նշեց մասնագետը:

Ինչո՞վ է կարևոր նեյրոնների ձևավորումը: Ի՞նչ են տալիս դրանք մեր մարմնին ու ուղեղին

Ինչպես նշեց բժիշկ Ենիկոլոպովը, նեյրոնների մահն ու դրանց վերականգնման անհնարինությունը կապված է ոչ միայն դեպրեսիաների հետ, որոնց դեպքում չեն օգնում նույնիսկ հակադեպրեսանտները, այլ նաև այն հիվանդությունների հետ, որոնց դեպքում հիշողության պաթոլոգիկ վատթարացում է ի հայտ գալիս (օրինակ, Ալցհեյմերի կամ Պարկինսոնի հիվանդություն): Նույնիսկ ուղղակի ծերանալու դեպքում նեյրոնները մահանում են, իսկ նոր նեյրոնների ձևավորումը դանդաղում է, այդ պատճառով վատթարանում է մարդկանց հիշողությունը:

Ի՞նչն է խանգարում նոր նեյրոնների ձևավորմանը: Ի՞նչը կարող է կասեցնել այս գործընթացը

Պարզվում է, նեյրոնների ձևավորման գործընթացը կասեցնելը այդքան էլ դժվար չէ: Օրինակ, ուժեղ ճառագայթման, ռադիոթերապիային կամ քիմիաթերաիայի դեպքում շատ մարդկանց մոտ վատթարանում են կոգնիտիվ գործառույթները՝ օրինակ, հիշողությունը: Ինչպես նշեց մասնագետը, դա տեղի է ունենում այն պատճառով, որ այս պրոցեդուրայի ընթացքում կասեցվում է նոր նոր նեյրոնների ձևավորումը: Որոշ ժամանակ անց, իհարկե, ցողունային բջիջներից նեյրոնների ձևավորումը վերականգնվում է: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել