Անպտղաբերություն ունեցող զույգերի 79 տոկոսը ոչ մի բուժում չի ստանում: Այս մասին NEWS.am Medicine-ին պատմեց վերարտադրողական բժշկության մասնագետ Վիգեն Սեֆիլյանը (Կալիֆորնիա, ԱՄՆ):
Նրա խոսքով՝ այս պնդումները հիմնված են Հայաստանում 2009 թվականին իրականացված հետազոտության արդյունքների վրա: Ճիշտ է, այս ընթացքում շատ բան է փոխվել, շատացել են վերարտադրողական առողջությամբ զբաղվող կլինիկաները, դրանցում առկա պայմանները նկատելիորեն բարելավվել են: Այս պատճառով թվերն այսօր կարող մի փոքր այլ լինել, սակայն, ցավոք, նոր տվյալներ առայժմ չկան:
2009 թվականի հետազոտության հեղինակները փորձեցին պարզել, ինչու են ոչ բոլոր զույգերը բուժում ստանում: Պատճառները մի քանիսն էին.
Ինչպես նշեց մասնագետը, որոշակի պայմաններում բոլոր այս մարդիկ կարող էին բժշկական օգնություն ստանալ, սակայն, դրա համար մի շարք քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել: Առաջին հերթին, պետք է բարելավել պայմանները հիվանդանոցներում, այնտեղ պետք է ամեն ինչ մաքուր ու գեղեցիկ լինի, վանող մթնոլորտը պետք է բացառել: Շատ կարևոր է նաև անպտղաբերությամբ տառապող զույգերին ֆինանսական օգնություն տրամադրել, քանի որ վերարտադրողական բժշկությունը բավականին թանկ հաճույք է: Այս հարցը կարելի է լուծել արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրմամբ, կամ էլ ֆինանսական օգնություն ցուցաբերող կազմակերպությունների թվի աճի միջոցով (որոնցից է, օրինակ, «Արագիլը»):
Կարևոր է նաև բնակչության գրագիտության մակարդակի բարձրացումը՝ անպտղաբերության նոր դեպքերի կանխարգելման համար: Մասնավորապես, բժիշկ Սեֆիլյանի կարծիքով, պետք է անվտանգ սեքսի մասին տեղեկություններ տարածել, ինչպես նաև իրազեկել բնակչությանը հղիության ընդհատումների հնարավոր բացասական հետևանքների մասին:Կարևոր է նաև բժիշկների մասնագիտական որակների բարելավումը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր