• Latest news

Լողափի ավազը լի է վտանգավոր բակտերիաներով

21 հուլիսի, 2015  10:47

Ծովի ու գետի ջրում կարող են բազմաթիվ բակտերիաներ լինել, սակայն լողափի ավազում դրանք ավելի շատ են: Այս եզրահանգման են եկել University of Hawaii գիտնականները:

Հավայան կղզիներում իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ ջրում առկա շատ բակտերիաներ, առկա են նաեւ լողափի ավազի մեջ, ընդ որում՝ այստեղ, որպեսզի դրանք վերանան, ավելի շատ ժամանակ է պետք: Հետազոտության հեղինակների խոսքով՝ այնպիսի միկրոօրգանիզմները, ինչպիսին են, օրինակ, աղիքային ցուպիկը կամ կղանքի մնացորդները, շատ ավելի երկար են լուծվում ավազի մեջ՝ այն պատճառով որ դրանք ենթարկվում են արեւի ճառագայթների անմիջական ազդեցության, որն էլ նպաստում է աճին:

Ավազից բակտերիաները հեշտությամբ հայտնվում են սրբիչների ու հագուստի վրա, որտեղից էլ հայտնվում են մարդու օրգանիզմում:

Դա, իհարկե, չի նշանակում, որ պետք է հրաժարվել ամառային հանգստից: Գիտնականները պարզապես խորհուրդ են տալիս բոլոր ապարագաները մաքրել ավազից լողափից գնալուց առաջ: Հատկապես արդիական է այդ խորհուրդը երեխաների եւ տարեց մարդկանց պարագայում, որոնց իմունիտետը թուլացած է: Չի կարելի նաեւ անմիջապես ավազի վրա պառկել, անպայման մի բան փռեք վրան: Չի կարելի նաեւ քայլել ավազի վրայով բոբիկ ոտքերով, հողաթափեր օգտագործեք: Իսկ ահա լողափում ստացած վնասվածքները պետք է անպայման մշակել հակասեպտիկներով: 

Գիտնականները նաեւ հիշեցնում են, որ բակտերիաները, իհարկե, կարող են վտանգավոր լինել, բայց ամենամեծ լողափնյա վտանգը արեւայրուքը եւ արեւային այրվածքներն են:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է