• Latest news

Վիտամինային հավելումները չեն օգնի կոտրվածքի դեպքում, սակայն կարող են երիկամների հետ խնդիրներ առաջացնել

24 հուլիսի, 2015  21:41

Վիտամին D-ի հաբերը, հավանաբար, չեն կարողանա օգնել կոտրվածքների դեպքում, հայտնում են Նոր Զելանդիայի Օկլենդի համալսարանի գիտնականները: Փոխարենը այս դեղորայքը ավելի հավանական է դարձնում երիկամների խնդիրները:

Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում վիտամին D-ի հավելումեր են օգտագործում ոսկորների ամրության տարիքային կորստի կանխարգելման համար, սակայն այս հավելումերի ընդունումը այնքան էլ արդարացված չի, հայտնում են հետազոտողները: Չկան բավարար ապացույցներ՝ առ այն, որ այս հավելումները կարող են կանխել կոտրվածքները: Հակառակը, դրանք կարող են երիկամներին վնաս հասցնել և իսուլտի պատճառ դառնալ:

Հետազոտողների խոսքով՝ այս հաբերի առավելությունը ուռճացված է արտադրողների կողմից: Մարդկանց մեծամասնությունը բավարար քանակի կալցիում եէ ստանում սննդամթերքի հետ՝ հիմնականում կաթնամթերքի հետ: Ինչ վերաբերվում է վիտամին D-ին, այն իրականում շատ չի օգնում մեր  օրգանիզմին ներծծել կալցիումը:

Հետազոտողները պարզել են, որ այս վիտամինային հավելումները ավելի հավանական են դարձնում ինսուլտը, քարերի առաջացումը երիկամներում, կաթվածը: Նրանց խոսքով՝ 65-ից բարձր մարդիկ չպետք է ամեն օր վիտամին D ընդունեն օստեոպորոզի կանխարգելման համար, ինչպես դա հաճախ խորհուրդ է տրվում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել