• Latest news

7 հետաքրքիր փաստ մալարիայի մասին

25 հուլիսի, 2015  15:05

Բոլորին է հայտնի, որ մալարիան մահացու հիվանդություն է:Ստորեւ ներկայացնում ենք մալարիայի մասին մի քանի փաստ, որոնք Դուք, հավանաբար, չգիտեիք:

1. Գարեջուրը ավելի հավանական է դարձնում մալարիան

Մալարիան փոխանցող մոսկիտները գարեջրի հոտ շատ են սիրում: Այս մասին են հայտնում Էմորի համալսարանի գիտնականները: Գարեջուր օգտագործելուց հետո մեր օրգանիզմը սկսում է հոտ արտադրել, որը գրավում է մոսկիտների ուշադրությունը:

2. Հիվանդության ախտանիշները կարող են ի հայտ գալ 4 տարվա ընթացքում

Այս հիվանդության որոշ հազվադեպ շտամերը կարող են քնած մնալ շատ երկար ժամանակ՝ ամիսներ կամ տարիներ: Հազվադեպ դեպքերում մալարիան զարգանում է վարակվելուց հետո 4 տարվա ընթացքում:

3. Նույնիսկ Սպիտակաձյունիկի 7 թզուկներն էին պայքարում մալարիայի դեմ

1943 թվականին Ուոլթ Դիսնեյը կոչ արեց մուլտֆիլմ ստեղծել, որը հասարակության ուշադրությունը կհրավիրեր մալարիայի խնդրին: Այսպես ստեղծվեցին 7 թզուկները, որոնք սովորեցնում էին Սպիտակաձյունիկ, իսկ նրա հետ նաեւ հանդիսատեսին, ինչպես պայքարել մալարիայի դեմ: Մուլտֆիլմը «Թեւավոր ժանտախտ» անվանումը ստացավ:

4. Միայն մոսկիտների էգերն են մալարիա փոխանցում

Մոսկիտների որձերը հիմնականում միշտ նստած են բույսերի վրա եւ միայան էգերն են արյան կարիք ունենում՝ տարախելով հիվանդությունը:

5. Հարյուր հազարավոր մարդիկ մահանում են մալյարիայի դեմ կեղծ դեղորայքից

Ամեն տարի աշխարհում, ԱՀԿ տվյալներով, մահանում են մալարայի դեմ կեղ դեղորայիքց մահանում է մոտ 250 հազար մարդ:

6. Հռոմի չորս Պապ եւ ութ նախագահ հիվանդացել են մալարիայով

Մալյարիայոբ են հիվանդացել Հռոմի 4 Պապ ու, ԱՄՆ ութ նախագահ: Մալարիան, ի դեպ, քիչ էր մնում սպաներ Ջորջ Վաշինգտոնին

7. Մոսկիտները վամպիրների են նման

Մալարիա փոխանցող մոսկիտների էգերը որսի են դուրս գալիս միայն գիշերով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել