• Latest news

Դինամիկ ձգումներ. 6 խորհուրդ մարզվողներին

27 հուլիսի, 2015  11:45

Դինամիկ ձգումները վերջերս ավելի ու ավելի տարածված են դառնում եւ հիանալի հնարավորություն տրամադրում մարզումից առաջ մկանները տաքացնելու ու մարմինը ֆիզիկական աշխատանքի նախապատրաստելու համար: Այս ձգումների իմաստն այն է, որ ակտիվորեն շարժվում են հոդերն ու մկանները՝ ընդ որում՝ շարժումները տարբերվում են ստատիկ ձգումների դեպքում արվող շարժումներից:

Քլիվլենդի կլինիկայի մասնագետները 6 խորհուրդ ունեն՝ այս ձգումներն անողներին.

  • Վերահսկեք ձեր բոլոր շարժումները ձգումների ժամանակ
  • Սկսեք դանդաղ ձգումներից, որպեսզի մարմինը սովորի շարժումներին
  • Ձգումներից առաջ 3-5 րոպե նվիրեք աէրոբային վարժություններին՝ վազքին կամ հեծանիվին:
  • Դինամիկ ձգումներին 6-12 րոպե տրամադրեք, ոչ ավել
  • Դինամիկ ձգումներից հետո սկսեք մարզվել 5 րոպեից ոչ ուշ
  • Չափից դուրս մի ծանրաբեռնվեք

Դինամիկ ձգումներն ընդդեմ ստատիկ ձգումների

Նրանց միջեւ, ինչպես կարող էիք կռահել, որոշակի տարբերություն կա: Մասնագետների խոսքով՝ դինամիկ ձգումները, ի տարբերություն ստատիկ ձգումների, դրական են ազդում ուժային պարապմունքների արդյունքների վրա: Մասնագետները նկատել են նաեւ, որ բասկետբոլիստները, որոնք մարզումներից առաջ համակցում են դինամիկ ձգումները պոլիոմետրիկ ձգումների հետ, ավելի լավ արդյունքներ են ցույց տալիս եւ ավելի բարձր ցատկում: Մյուս կողմից՝ ստատիկ ձգումները կարող են բացասաբար ազդել հավասարակշռության վրա:

Դինամիկ ձգումների մեկ այլ դրական կողմ էլ կայանում է նրանում, որ դրանք նախապատրաստում են մարմինը որոշ վարժությունների, սակայն չեն կարողանում այն ճկուն դարձնել: Մասնագետների խոսքով՝ ավելորդ ճկունությունը որոշ սպորտաձեւերում կարող է միայն խանգարել: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել