• Latest news

Մեծ Բրիտանիայում միասեռականներին բուժում են էլեկտրոշոկով

31 հուլիսի, 2015  23:49

Միասեռականության բուժման նոր մեթոդիկա են յուրացնում Մեծ Բրիտանիայում: Պացիենտներին էլեկտորոշոկի միջոցով զզվանք են ներշնչում նույն սեռի մարդկանց նկատմամբ: Երկրի հանրության ու կառավարության կողմից, սակայն, այս մեթոդների կիրառումը չի ողջունվում:

Դեռ անցած տարի բրիտանացի հոգեբույժները միասեռականությունը պաշտոնապես հիվանդություն ճանաչեցին: Նրանց կարծիքով՝ մարդու սեռական օրիենտացիան կարող է փոխվել եւ միասեռական ոչ միայն կարելի դառնալ, այլ նաեւ կարելի դադարել միասեռական լինելուց: Իսկ դրա համար բուժում է անհրաժեշտ: Այն, որ այս հիվանդությունը բուժելի է, կասկած չի հարոցում Միացյալ Թագավորության բժիշկների հինգերորդ մասի մոտ:

Միասեռականությունը էլեկտրոշոկով բուժելու մեթոդիկան մշակել է ԼՀԲՏ հանրության ամենավառ ընդդիմախոսներից մեկը՝ Մայքլ Դեւիդսոնը: Այս տեխնոլոգիան կիրառում են նրա կենտրոնում այն մարդկանց վրա, ում գրավիչ են թվում նույն սեռի ներկայացուցիչները: Դեւիդսոնն արդեն տասնյակ ընտանիքներ է փրկել:

Դեւիդսոնն, ի դեպ, համոզված է, որ միասեռականությունը բուժելի է, քանի որ ինքն էլ նախկինում միասեռական է եղել, սակայն կարողացել է հաղթահարել այս խնդիրը՝ հանուն, ինչպես ինքն է նշում, իր ընտանիքի եւ երեխաների:

Մայքլի ղեկավարած կենտրոնում մարդկանց սովորեցնում են ճիշտ շփվել նույն սեռի մարդկանց հետ՝ առանց սիրային հարաբերություններ սկսելու փորձերի: Շատ հոգեբաններ համոզված են, որ այս մեթոդները իսկապես գործում են, սակայն նախընտրում են չբարձրաձայնել այդ փաստը եւ նման թերապիա չառաջարկել: Բժիշկները կարող են զրկվել լիցենզիայից այս թերապիան առաջարկելու դեպքում, քանի որ կառավարությունը պաշտոնապես դատապարտում է այս մեթոդները: ԼՀԲՏ հանրության կողմնակիցները պնդում են, որ հոգեբանը պետք է պացիենտին սովորեցնի ընդունել սեփական անձը այնպիսին, ինչպիսին այն կա, այլ ոչ թե փորձի փոխել:

«Օրինակ, նրանք համասեռամոլին մեկ այլ տղամարդու նկար են ցույց տալիս կամ որեւէ բան, որը սեռական գրգռվածություն է առաջ բերում, ինչից հետո էլեկտրական իմպուլս են ուղղում դեպի պացիենտը:  Դրանից հետո այդ նկարի հետ կապված մարդը պետք է բացասական էմոցիաներ ունենա: Դրանով նրանք փորձում են զզվանք առաջացնել նույն սեռի մարդկանց նկատմամբ, սակայն դա ընդամենը ամոթի զգացում է առաջ բերում, դեպրեսիա եւ նույնիսկ կարող է հանգեցնել ինքնասպանության», - իր դժգոհությունն է հայտնում հոգեբան Ջաստին Դյուվեն: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել