• Latest news

Մրգերն ու բանջարեղենը ընդդեմ ֆրեշի ու հյութի. ի՞նչ ընտրել

3 օգոստոսի, 2015  16:37

Ի՞նչ ընտրել՝ մրգեր ու բանջարեղեն թե դրանցից պատրաստված հյութեր ու ֆրեշ: Այս հարցի շուրջ իր կարծիքն է հայտնում դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը:

Մասնագետի խոսքով՝ հյութերը ոչ մի կերպ չեն կարող փոխարինել սովորական ջուրը՝ հատկապես ամառվա ընթացքում, երբ օրգանիզմը ջրի կարիք ունի եւ երբ ջրազրկվածության հավանականությունը հատկապես բարձր է: Ջուրն առհասարակ չի կարելի փոխարինել այլ հյութերով, քանի որ դրանցից շատերը ոչ միայն չ խոնավացնում օրգանիզմը, այլ, հակառակը, դուրս են բերում հեղուկը դրանից:

Հյութերն իրենց հերթին ոչ միայն չեն կարող ապահովել օրգանիզմը ջրով, այլ նաեւ կարող են վտանգավոր լինել, քանի որ դրանց օգտագործումը ավելի հավանական է դարձնում երկրորդ տիպի դիաբետն ու ավելորդ քաշի ի հայտ գալը: Բանն այն է, որ մրգերում ու բանջարեղենում բջջանյութ է պարունակվում, որը թույլ չի տալիս, որ բարձրանա արյան մեջ գլյյուկոզայի պարունակության մակարդակը: Օրգանիզմը միշտ չէ, որ կարող է արդյունավետ կերպով դիմակայել այս տատանումներին: Այդ պատճառով էլ դրանք ավելի հավանական են դարձնում դիաբետն ու ավելորդ քաշը:

Հենց այդ պատճառով է մասնագետը խորհուրդ տալիս թարմ մրգեր ու բանջարեղեն ուտել, սակայն դրանցից պատրատսված հյութեր չխմել:

 «Հյութերը մրգերի նկատմամբ ոչ մի առավելություն չունեն», - նշեց մասնագետը:

Հիշեցնենք նաեւ, որ հյութերն ու հյութային դիետաները, ինչպես նշում են ատամնաբույժերը, վտանգավոր են ատամների համար

Ֆրեշն, ի դեպ, շատ մասնագենտների խոսքով, ավելի վնասակար է, քան շշալցված հյութը կամ նոր պատրաստած հյութը: Սակայն ֆրեշն էլ իր մեջ մի շարք վտանգներ է պարունակում, հատկապես եթե գնվել է փողոցում եւ պատրաստված է առանց հիգիենայի կանոններին հետեւելու:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել