• Latest news

Նիհարել ցանկացողները նախաճաշին պետք է վարսակաշիլա ուտեն

24 օգոստոսի, 2015  10:40

Նիհարել ցանկացողները պետք է արագ պատրաստվող բոլոր նախաճաշերը փոխարինեն վարսակաշիլայով, հավաստիացնում են Լուիզիանա նահանգի համալսարանի գիտնականները:

Վարսակաշիլա ասելով շատերը սխալմամբ հասկանում են վարսակաշիլայի փաթիլներից ՝ այսինքն գերկուլեսից պատրաստված կերակրատեսակը: Սակայն գիտնականները պարզաբանում են, որ նիհարել ցանկացողները նախաճաշին պետք է ուտեն վարսակի հատիկներից պատրաստված շիլա, այլ ոչ թե այդ հատիկի հիման վրա պատրաստվող գերկուլեսային փաթիլներ: Գիտնականների խոսքով ՝ վարսակից պատրաստված շիլա օգտագործելը նպաստում է նիհարելուն, քանի որ հենց այդ շիլան է ապահովում   կուշտ լինելու երկարատեւ զգացում ու դրանով իսկ օգնում ՝ օրվա ընթացքում ավելի քիչ կալորիաներ ուտելուն:

Նման եզրակացության հանգելու համար գիտնականները մի փոքր ուսումնասիրություն են արել, որի շրջանակում 18 տարեկանից բարձր 48 մարդ որպես  նախաճաշ ստացել են վարսակից պատրաստված տաք շիլա ՝ կաթով, կամ էլ վարսակի փաթիլներով սառը շիլա  կաթով:

Յուրաքանչյուր դեպքում մասնակիցները ստացել են նույն քանակությամբ կալորիաներ ՝363: Սակայն մարդիկ, ովքեր առավոտյան շիլա են ուտում,    դեռ երկար իրենց հագեցած են զգում: Եվ դրա շնորհիվ օրվա ընթացքում նրանք ավելի քիչ էին ուտում, քան նրանք, ովքեր նախաճաշին փաթիլներով էին սնվում :

«Վարսակաշիլան ավելի շատ է պարունակում   մարսողության ընթացքում քայքայվող բջջանյութ / բետա գլյուկան/ ու սպիտակուց, նաեւ ավելի քիչ  շաքար, քան փաթիլները: Մեր թեսթերը ցույց են տվել, որ շիլայում բետա գլյուկանը ձեռք է բերում ավելի ծորուն ձեւ, մոլեկուլյար քաշ ու հեղուկը ներծծելու ունակություն, ինչն էլ հենց ապահովում է հագեցածության ավելի ամբողջական ու երկարատեւ զգացում»,- այսպես են բացատրել վարսակաշիլայի ներգործությունը աշխատության հեղինակները:

Այս հետազոտության մասին հայտնել է Journal of the American College of Nutrition հրատարակությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել