• Latest news

Իրենց առնականության առումով վստահություն չունեցող տղամարդիկ ավելի հակված են ագրեսիայի եւ բռնության

26 օգոստոսի, 2015  21:40

Իրենց առնականության առումով վստահություն չունեցող տղամարդիկ ավելի հակված են բռնության եւ ագրեսիվ պահվածքի, հաղորդում են ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի հոգեբանները:

Ինչպես բացատրում են հոգեբանները, իրենց առնականությունը ապացուցել չկարողացած տղամարդիկ անհամեմատ ավելի շատ են դիմում ագրեսիայի եւ բռնության: Մասնավորապես, նրանք ավելի շատ են զինված հարձակվումներ կատարում, ինչպես նաեւ ուրիշներին ֆիզիկական վնաս հասցնում: Այն տղամարդիկ, որոնք ինքնավստահ են եւ համոզված` իրենց առնականությանը, անհամեմատ ավելի քիչ են դիմում ագրեսիայի եւ բռնության: Նրանք նաեւ ավելի քիչ են անսթափ վիճակում եւ թմրանյութի ազդեցության տակ մեքենա վարում:

Իրենց հետազոտության ընթացքում գիտնականները վերուծել են 2012 թվի անանուն առցանց դիտարկումները: Դրանում ԱՄՆ-ից 18-ից 50 տարեկան 600 տղամարդ պատասխանել է սեփական առնականության եւ դրա կարծրատիպային դրսեւորումների, ինչպես նաեւ ագրեսիվ պահվածքի ընկալման վերաբերյալ հարցերի:

Գիտնականները ենթադրում են, որ հետազոտությունը կօգնի կանխարգելել բռնության (մասնավորապես` սեռական) հետ կապված հանցագործությունները, ինչպես նաեւ օգտակար կլինի այն դեռահասների սոցիալիզացիայի համար, որոնք գենդերային պահվածքի շեղված կարծրատիպեր ունեն:

Իրենց հետազոտության արդյունքները հեղինակները հրապարակել են Injury Prevention ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել