• Latest news

Հազվագյուտ հիվանդությամբ աղջիկը չէր կարողանում լեզուն ատամների հետեւը պահել

27 օգոստոսի, 2015  18:33

18-ամյա Օսիա Ուորնին լույս աշխարհ է եկել Բեքվիտ- Վիդեմանի ախտանիշով՝ աճի հազվագյուտ բնածին խանգարումով, որի պատճառով նրա լեզուն անընդհատ բերանից դուրս է գալիս։

Այս հիվանդության ախտանիշները նկատելի էին դեռ աղջկա ծնվելուց առաջ, քանի որ մեծ լեզուն եր եւում էր նա եւ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ։ Բժիշկներն ու բուժքույրերը այդ նկարները համարում էին «շատ հուզիչ», բայց աղջկա մայրն արդեն այն ժամանակ կասկածներ ուներ, որ ինչ -որ բան այն չէ։ Այն բանից հետո, երբ Օսիան ծնվեց իր երկվորյակ քրոջ՝ Ինդիգոյի հետ, նրան մեկ շաբաթ պահեցին նորածինների վերակենդանացման բաժանմունքում ՝ հետ եւելով արյան մեջ շաքարի ցածր մակարդակին, ինչը նույնպես Բեքվիտ – Վիդեմանի ախտանիշի նշաններից մեկն է։

Երբ աղջիկը դարձել էր 7 ամսեկան, նրան տարել են Միսսուրի, որտեղ պլաստիկ վիրահատություն են արել, որպեսզի նրա լեզուն տեղավորվի բերանի մեջ։ Հիմա նրանք յուրաքանչյուր վեց շաբաթը մեկ հաճախում են այդ բուժարան․ բժիշկները ստուգում են Օսիայի մոտ ուռուցքի առկայությունը։ Բանն այն է, որ նման ախտանիշով երեխաների մոտ ուռուցքային հիվանդությունների բարձր ռիսկ կա ՝ նրանց 20 տոկոսը կյանքի ընթացքում հիվանդանում է քաղցկեղով։ Ընդ որում ուռուցքները բավականին ագրեսիվ են զարգանում, դրա համար էլ այս ախտանիշով տառապողներին անհրաժեշտ է ավելի հաճախ ստուգվել ուռուցքաբանների մոտ։

Հիմա աղջկա մայրը ուզում է իր երեխայի օրինակով նա եւ մյուս ծնողներին պատմել այս ախտանիշի վտանգների մասին, որը հանդիպում է 13 700 երեխաներից մեկի մոտ։ Որպես կանոն, Բեքվիտ – Վիդեմանի ախտանիշով երախաների մոտ լինում է չափազանց խոշոր լեզու, որը շնչառական խնդիրներ է առաջացնում, դժվարացնում սնուցումը  եւ խոսքի զարգացումը։ Երեխաների մաշկը հաճախ կարմրում է ՝ ճակատի կամ էլ կոպերի շրջանում, բայց այդ կարմրությունը կյանքի առաջին մի քանի տարիներին սովորաբար անհետանում է։ Նրանք իրենց հասակակիցներից ավելի խոշոր են լինում, նրանց ներքին օրգանները նույնպես հաճախ ավելի խոշոր չափեր են ունենում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է