• Latest news

Քնի պակաս ունեցող երեխաներն ավելի են հակված շատակերության եւ ավելորդ քաշ հավաքելուն

31 օգոստոսի, 2015  10:47

Երեխաները, որոնք ավելի քիչ են քնում, քան պահանջում է օրգանիզմը, հակված են շատակերության եւ ավելի հաճախ են ավելորդ քաշ հավաքում, քան նորմալ քնող երեխաները։ Այս մասին հայտարարել են Լոնդոնի համալսարանական քոլեջի բրիտանացի գիտնականները։

Մասնագետները հետազոտության ընթացքում ուսումնասիրել են 5 տարեկան ավելի քան 1000 երեխայի։ Ի թիվս այլ հարցերի՝ գիտնականներին հետաքրքրում էր կուշտ ժամանակ ուտելիքի նկատմամբ երեխաների վերաբերմունքը։ Պարզվել է, որ 11 ժամից պակաս քնած երեխաները անգամ կուշտ ժամանակ չեն կարողանում դիմադրել ուտելիքի գայթակղությանը։ Սննդային խթանների նկատմամբ նրանց արձագանքը 1-5 բալանոց սանդղակով կազմել է 2.53 այն դեպքում, երբ 11-12 ժամ քնած երեխաների մոտ այդ ցուցանիշը կազմել է 2.36 բալ, իսկ 12 ժամ եւ ավել քնող երեխաների մոտ ցուցանիշը եղել է 2.35։

Նախորդ հետազոտությունները նույնպես ցույց էին տվել, որ քնի պակասը էապես մեծացնում է ավելորդ քաշի կամ ճարպակալման հավանականությունը, քանի որ այն մեծացնում է կալորիաների օրաբաժինը։ Մեծահասակների ուղեղի սքանավորման ժամանակ պարզվել էր, որ քնի պակասը գլխուղեղում մեծացնում է ախորժալի սննդի տեսքի հանդեպ մարդու արձագանքման ռեֆլեքսները։

Այս հետազոտությունը հրապարակվել է International Journal of Obesity ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է