• Latest news

Երեխայի մաթեմատիկական ունակությունները պայմանավորված են հղիության ընթացքում մոր հորմոններով

2 սեպտեմբերի, 2015  21:41

Եթե Դուք մաթեմատիկական ունակություններ չունեք, դրանում մեղավոր են Ձեր մայրիկի հորմոնները հղիության ընթացքում. վահանաձեւ գեղձի տիրոքսին հորմոնի պակասը 60 տոկոսով բարձրացնում է հավանականությունը, որ ծնված երեխան մաթեմատիկայի հետ խնդիրներ կունենա: Այս մասին պատմում են նիդեռնալդական VU University Medical Centre–ի մասնագետները:

Հետազոտության հեղինակ Մարտին Ֆինկենը ու նրա գործընկերները ՝ վերոնշյալ կենտրոնից, հղիության 12-րդ շաբաթում չափել են տիրոքսին հորմոնի մակարդակը 1196 կանանց մոտ: Հետո գիտնականները հինգ տարի հետեւել են այդ կանանցից ծնված երեխաներին: Հինգ տարեկանում երեխաները թեստեր են հանձնել, որոնց միջոցով ստուգել են նրանց լեզվաբանական ու մաթեմատիկականն ունակությունները:

Պարզվում է, որ այն երեխաները, ում մայրերը տիրոքսինի ցածր մակարդակ են ունեցել, ամենացածր գնահատականներն են ստացել մաթեմատիկական առաջադրանքներից: Նույնիսկ հաշվի առնելով այդ երեխաների ընտանեկան պատմությունները ու մի շարք այլ գործոններ՝ նրանց գնահատականը միեւնույն է շատ ավելի ցածր է, քան այն երեխաներինը, ում մայրերի մոտ այդ հորմոնը նորմալ մակարդակի վրա էր:

Բժիշկ Ֆինկենի խոսքով, հնարավոր է հղիության ընթացքում հորմոնալ հավելանյութերի ընդունումը կնպաստի մոր արգանդում երեխայի ուղեղի զարգացմանը: Իսկ այդ հորմոնի պակասը շատ գիտնականներ պատճառաբանում են ժամանակակից մարդկանց սնդնակարգում յոդի պակասով:

Այդ մասին հայտնում է European Journal of Endocrinology ամսագիրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել