Հայաստանի երրորդ միջազգային բուժքույրական համագումարի շրջանակում սեպտեմբերի 30-ին Լեռնային Ղարաբաղում բուժքույրերի համար գիտաժողով կանցկացվի: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց Վարդուհի Ավետիսյանը՝ Սիգմա Տետա Տաու բուժքույրական միջազգային պատվավոր միության Կայ Դելտա մասնաճյուղի նախագահը:
«Մենք ուզում ենք, որ Ղարաբաղի բուժքույրերը նույնպես տեղեկանան աշխարհի բոլոր նորամուծություններին ու հայտնագործություններին»,- նշեց նա:
Սեպտեմբերի 27-ին մեկնարկել է Հայաստանի բուժքույրերի երրորդ միջազգային համագումարը, որին մասնակցել են հյուրեր Հոնկոնգից, Ֆիլիպիններից, Սինգապուրից, Չինաստանին, ԱՄՆ –ից, Կանադայից, Իտալիայից, Վրաստանից, Թուրքիայից, Իրանից ու շատ այլ երկրներից: Օտարազգի հայտնի դասախոսները սեպտեմբերի 29-ին կմեկնեն ծանոթանալու Հայաստանի գեղեցիկ բնապատկերներին ու պատմական թանագարաններին, իսկ սեպտեմբերի 30-ին նրանք կուղեւորվեն Լեռնային Ղարաբաղ, որպեսզի այնտեղ բուժքույրերի համար գիտաժողով անցկացնեն:
Թե Հայաստանում, թե Լեռնային Ղարաբաղում գիտաժողովների հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում բուժքույրական գործի զարգացմանը, բարձրացնել նրանց կրթության մակարդակը, բարձրարցնել հիվանդների անվտանգությունն ու նրանց խնամքի որակը:
Հիշեցնենք նաեւ, որ սեպտեմբերի 26-ին Երեւանում անցել է Առաջին ասիական տարածաշրջանային բուժքույրական գիտաժողովը, որը կազմակերպվել է Երեւանի «Էրեբունի» հայ ամերիկյան բժշկական պետական վարժարանի, Սիգմա Տետա Տաու միջազգային բուժքույրական պատվավոր միության Կայ դելտա մասնաճյուղի եւ Սիգմա Տետա Տաու Միջազգային բուժքույրական պատվավոր միության ասիական տարածաշրջանային մասնաճյուղի համատեղ ջանքերով:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր