• Latest news

Կրծքագեղձի 4-րդ փուլի քաղցկեղն անգրագիտության հետեւանք է

30 սեպտեմբերի, 2015  14:46

Կրծքագեղձի քաղցկեղը, որը հայտնաբերվում է միայն 4րդ փուլում, հիվանդի անգրագիտության հետեւանքն է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել գինեկոլոգ Արտյոմ Ստեփանյանը:

Մասնագետի խոսքով, առաջին փուլում կրծքի քաղցկեղը կարելի է հայտնաբերել միայն հետազոտությունների միջոցով ՝ հիվանդն ինքը չի կարող զգալ դրա ախնաիշները, սակայն եթե քաղցկեղն անցել է երկորրդ կամ երրորդ փուլ, ուռուցքը սկսում է շոշափելի դառնալ, ու կինը, կամ նրա զուգընկերը պարզապես չեն կարող չնկատել այն: Հենց դրա համար էլ եթե քաղցկեղը 4 րդ փուլից շուտ չի ախտորոշվել, դա միայն հիվանդի անգրագիտության կամ էլ սեփական առողջության նկատմամբ նրա անտարբերության հետեւանքը կարող է լինել:

«Շատերը քաղցկեղն անվանում են լուռ մարդասպան, քանի որ քաղցեղի շատ տեսակներ երկար ժամանակ իրենց չեն դրսեւորում: Օրինակ թոքերի կամ ձվարանի քաղցկեղը: Բայց կրծքի քաղցկեղն այլ բան է: Այն անհնար է չնկատել, եթե այն արդեն 2րդ կամ 3-րդ փուլում է», - ասաց գինեկոլոգը:

Հայ ամերիկյան բուժկենտրոնի ղեկավար Խաչանուշ Հակոբյանն էլ իր հերթին նշեց, որ միայն այս տարի իրենց կենտրոնում 4 րդ ստադիայի քաղցկեղի 11 դեպք է հայտնաբերվել: Բայց ուրախացնում է այն փաստը, որ ժամանակակից կանայք արդեն բավականին հաճախ գալիս են հետազոտության ՝ առանց որեւէ ախտանշաններ կամ խնդիրներ ունենալու: Եթե նրանց մոտ քաղցկեղ է հայտնաբերվում, ապա այն սովորաբար առաջին փուլում է լինում, ինչն ապահովում է ապաքինման գրեթե 100 տոկոսանոց հավանականություն:

Ինչպես նշեց Խաչանուշ Հակոբյանը, կենտրոնի գոյության 19 տարիներին 311 000 կին է իրենց մոտ հետազոտվել, եւ 12 000-ի մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի ուռուցք: Հետաքրքիր է, որ այդ կանանցից 8200–ն առանց որեւէ պատճառի էին եկել հետազոտության, չունենալով որեւէ ցավ կամ անհանգստություն: Եթե նրանք ավելի ուշ գային, ապա ապաքինման շանսերը զգալիորեն կքչանային:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել