• Latest news

Ինչպե՞ս պահպանել առողջությունը նստակյաց աշխատանքի պայմաններում

3 հոկտեմբերի, 2015  13:13

Սակավաշարժ կենսակերպը քայքայում է մարդու առողջությունը, սակայն ամեն մարդ չէ, որ ի վիճակի է ակտիվ ապրելակերպ վարել, հատկապես նստակյաց աշխատանքի դեպքում։ Իսկ ինչպե՞ս պահպանել առողջությունը նստակյաց աշխատանքի դեպքում։ Այս հարցին պատասխանել են ԱՄՆ Քորնելի համալսարանի գիտնականները։

Գիտնականները խորհուրդ են տալիս գրասենյակային աշխատանքային գրաֆիկը բաշխել հետեւյալ կերպ. 20 րոպե նստել, 2 րոպե շարժվել, 8 րոպե կանգնել։ Ստացվում է, որ դասական 8-ժամյա աշխատանքային օրվա ընթացքում գրասենյակում պետք է 16 անգամ վեր կենալ եւ 2 րոպե քայլել։ Իր պարզությամբ հանդերձ այս մեթոդը, ըստ գիտնականների, կօգնի առողջ պահել մեջքը, ոսկորները եւ մկանները։ Նախկինում նման կարծիք էին հայտնել ՆԱՍԱ-ի գիտնականները։

Հիշեցնենք, որ նստակյաց աշխատանքի եւ սակավաշարժ կենսակերպի դեպքում զգալի աճում են տարատեսակ վտանգավոր պաթոլոգիաների ռիսկերը՝ ավելորդ քաշ, թրոմբոզ, սրտի եւ անոթների հիվանդություններ, որոշ տեսակի ուռուցքներ, լյարդի եւ  հոգեկան առողջության խանգարումներ։ Ընդ որում, բժիշկների կարծիքով անգամ պարբերաբար սպորտով զբաղվելը չի օգնում մարդուն, եթե նա օրվա մեծ մասը նստած է անցկացնում։

Ավելի վաղ Այովայի համալսարանի ֆիզիոլոգները միջոց էին գտել գրասենյակային աշխատակիցներին ճարպակալումից փրկելու, նրանց աշխատունակությունը բարձրացնելու եւ հանգստյան օրերը կրճատելու  համար։ Նրանց կարծիքով այդ նպատակներին կարելի է հասնել շարժական մարզանքի հեծանիվի միջոցով, որը կարելի է օգտագործել առանց աշխատանքային գրաֆիկից կտրվելու։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է