• Latest news

Երիտասարդների մոտ քաղցկեղի 5 տագնապալի նշաններ

3 հոկտեմբերի, 2015  15:37

Շատերին թվում է, թե քաղցկեղային հիվանդությունները հիմնականում մեծահասակ կամ տարեց մարդկանց են ախտահարում, ու դրա համար էլ երիտասարդները հաճախ ուշադրություն չեն դարձնում ուռուցքների միանգամայն ակնհայտ ախտանիշներին: Մինչդեռ քաղցկեղի վաղ ախտորոշումը դրա հաջող բուժման երաշխիքն է:

Մեծ Բրիտանիայի մասնագետների տվյալներով, յուրաքանչյուր երրորդ դեպքում երիտասարդների մոտ քաղցկեղն ախտորոշվում է շտապ բուժօգնության բաժանմունքներում, ուր նրանց տանում են ուժեղ ցավերով ու արդեն բարդացած հիվանդությամբ:

Ըստ հարցումների՝ դեռահասների մոտավորապես 29 տոկոսը, նրանց ծնողները ու նույնիսկ բժիշկներն ուշադրություն չեն դարձնում քաղցկեղի ակնհայտ ախտանիշների վրա, եթե խոսքը երիտասարդ հիվանդի մասին է: Հենց դրա համար էլ ուռուցքաբանները առանձնացրել են հինգ հիմնական նշան, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել՝  հատկապես երիտասարդների մոտ:

Երկարատեւ ցավ

Եթե ցավը երկար ժամանակ չի վերանում, ու   ցավազրկողները առանձնապես չեն օգնում, ապա դրա պատճառները պետք է պարզել անկախ նրանից, թե հատկապես որ տեղն է ցավում: Դիմեք բժշկի թեկուզ ձեր սեփական հանգստության համար:

Ուռուցք, այտուց կամ կոպտուկ

Մարմնի վրա ցանկացած կոշտացում՝  անկախ դրա գտնվելու տեղից, պետք է ցույց տալ բժշկի, ու որքան շուտ ՝ այդքան լավ:

Գերհոգնածություն

Նույնիսկ նորմալ տեւողությամբ քնի դեպքում մշտական հոգնածության զգացումը կարող է քաղցկեղի նշան լինել: Եթե  օրվա ընթացքում ձեր ուժերը չեն բավականացնում ամենասովորական առօրյա գործերի համար, ուրեմն բժշկի դիմեք: Իհարկե հոգնածությունը կարող է նաեւ այլ պատճառ ունենալ, բայց  ամեն դեպքում թողեք դա բժիշկը պարզի:

Քաշի նկատելի կորուստ

Առանց ձեր կողմից որեւէ ջանքերի (եթե դուք շարունակում եք նույն կենսակերպն ու սնվում եք առաջվա նման)  մի քանի կիլոգրամ քաշ կորցնելը կարող է նույնպես վկայել օրգանիզմում սկսված խնդիրների մասին:

Խալի փոփոխություն

Խալի գույնի կամ չափի փոփոխությունը պետք է ձեզ մտահոգի՝ շտապեք հետազոտվել: Եվ իհարկե մի մոռացեք մաշկը միշտ պաշտպանել արեւապաշտպան քսուքներով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել