• Latest news

Հիվանդանոցային մահացությունը Հայաստանում նվազում է. ԱՆ

9 հոկտեմբերի, 2015  16:55

2014թ.-ին 0-14 տարեկանների շրջանում Հայաստանում գրանցվել է հիվանդանոցային մահացության վերջին 13-14 տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշը` 0.5% (հաշվարկվում է հիվանդանոցից դուրս գրվող 100 դեպքի հաշվարկով)։ Այս մասին հայտնում է Հայաստանի Առողջապահության նախարարության մամլո ծառայությունը:

2002 թվականի համեմատությամբ այս ցուցանիշը նվազել է 3.6 անգամ, իսկ վերջին 5 տարում` կրկնակի անգամ։ Նշենք, որ 2000թ. և 2001թ. Թվականներին տարիքային այդ խմբում հիվանդանոցային մահացությունը հանրապետությունում կազմել է 1.9%։ Ուշագրավ է, 2002-20014թթ. ընթացքում տարեցտարի թե՛ այս ցուցանիշը, թե՛ նույն տարիքային խմբում հիվանդանոցային մահացության բացարձակ թվերը սահուն կերպով իջել են և որևէ ժամանակահատվածում չեն գերազանցել նախորդ տարիների ցուցանիշները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել