• Latest news

Անորեքսիան անվանել են կպչուն վիճակ՝ եղունգ կրծելու ու մազեր պոկելու նման

13 հոկտեմբերի, 2015  16:47

Ամերիկացի նեյրոֆիզիոլոգները բացահայտել են անորեքսիայի զարգացման հնարավոր մեխանիզմը՝ պարզելով, թե ինչու այս հիվանդությունից տառապողները չեն ուզում ուտել նույնիսկ երբ մահամերձ վիճակում են:

Նյարդային անորեքսիան սննդի ընդունման խանգարում է, որի դեպքում մարդը, վախենալով գիրանալ, գիտակցաբար սահմանափակում է իր սնունդը՝ ընդհուպ մինչեւ դրանից հրաժարվել: Համարվում էր, որ անորեքսիայի պատճառներից մեկը մշակութային գործոնների ազդեցությունն է, սթրեսն ու սոցիալական միջավայրը, սակայն վերջերս գիտնականները ցույց տվեցին, որ դրա զարգացման վրա ազդում են ESRRA գենում կատարված խախտումները:

Նյու յորքի Կոլումբիայի համալսարանից Ջոաննա Սթայնգլասը ու նրա գործընկերները բացահայտել են այս խանգարման առաջացման մեխանիզմները՝ հետեւելով անորեքսիայով տառապող երկու տասնյակ՝ եւ նույնքան էլ առողջ մարդկանց ուղեղի աշխատանքին: Այդ նպատակով գիտնականները փորձի մասնակիցներին հրավիրել են ճաշելու հատուկ լաբորատորիայում. այն իրենից ներկայացնում էր հատուկ մագնիս-ռեզոնանսային տոմոգրաֆ, որի միջոցով հնարավոր էր հետեւել ուղեղի աշխատանքին իրական ժամանակի ռեժիմում:

Դիտարկումների յուրաքանչյուր սեանսի ժամանակ Սթայնգլասն ու նրա գործընկերները իրենց հովանավորյալներին առաջարկում էին ընտրել կերակրատեսակներ՝ շատ ճարպոտներից սկսած մինչեւ շատ դյուրամարս, ու հետեւում էին, թե ինչպես են նրանք սնունդ ընտրում, եւ ինչպես է այդ ընթացքում փոխվում նրանց ուղեղի աշխատանքը:

Պարզվում է, որ այն կանայք, որոնք անորեքսիայով են տառապում, չափազանց ակտիվ զոլավոր մարմին ունեն՝ ուղեղի հատուկ հատված, որը պատասխանատու է վարքագծի ու սովորությունների կառավարման համար: Նյարդային համակարգի այս մասի խանգարումներով են պայմանավորված  Թուրեթի ախտանիշի զարգացումը, վարքագծի կպչուն տեսակները, թմրամոլությունը ու մի շարք այլ խանգարումներ: Հետազոտողները համարում են, որ անորեքսիայի նմանօրինակը կարելի է համարել եղունգներ կրծելը, մկանային ջղաձգումները կամ տրիխոտիլոմանիան (մազերը պոկելու սովորությունը):

Գիտնականները աշխատում են հոգեբուժության նոր մեթոդ ստեղծելու ուղղությամբ, որի հիմքում հակառակ սովորություն զարգացնելու սկզբունքներն են եւ անորեքսիայի դեմ պայքարելու դեղորայքային միջոցներ են որոնում՝ ասված է այն հոդվածում, որը հրատարակվել է Nature Neuroscience ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է