• Latest news

Մանկական գունազարդման գրքերը մեծահասակներին օգնում են հաղթահարել սթրեսը

13 հոկտեմբերի, 2015  11:55

Մինչեւ վերջերս համարվում էր, որ գունազարդման գրքերը կարող են միայն երեխաներին հետաքրքրել, սակայն հիմա մասնագետները հավաստիացնում են, որ մեծահասակների համար դրանք նույնիսկ ավելի օգտակար են, քանի որ օգնում են հաղթահարել սթրեսը ՝ կյանքի բարդ հանգամանքներում:

Օրինակ ինչպես նշել է Ջոուք Բրադթը՝ Դրեքսելի համալսարանից, այն մարդիկ, որոնց մոտ քաղցկեղ է ախտորոշվում, լուրջ սթրես են ապրում: Հետազոտությունը ցույց է տվել, որ նկարներ գունազարդելը կամ դրա նման զբաղմունքները օգնում են հաղթահարել այդ սթրեսն ու հեշտ դիմանալ բուժմանն ու դրա կողմնակի էֆեկտներին:

Գեղագիտական արվեստը, բնականաբար, օգտակար է ոչ միայն քաղցկեղով հիվանդների, այլեւ մի շարք այլ խնդիրներով՝ օրինակ դեպրեսիայով, տկարամտությամբ, տագնապալի հոգեվիճակով մարդկանց համար եւ այլն:

Շատերի կարծիքով, ներկելն մարդու հոգեվիճակի վրա մոտավորապես նույն ներգործությունը ունի, ինչպես արթ թերապիան, սակայն այն շատ ավելի հեշտ է կատարման տեսակետից: Արթ թերապիայի պարապմունքների համար պետք է գոնե որեւէ տաղանդ ունենալ, իսկ եթե մարդը զգում է, որ ինքը նման տաղանդ չունի, նրա պարապմունքները կարող են եւ չունենալ թերապեւտիկ էֆեկտ: Իսկ ներկելու համար տաղանդ պետք չէ, պետք է պարզապես արդեն պատրաստի նկարները ներկել, այլ ոչ թե նոր բան նկարել: Ճիշտ է հենց ներկելու պարզության պատճառով էլ ոմանք վստահեցնում են, որ այն չի կարող արթ թերապիայի ձեւ համարվել, բայց դա իհարկե սուբյեկտիվ կարծիք է:

Ինչպես բացատրում են գունազարդման կողմնակիցները, երբ մարդը մատիտով ներկում է թղթի վրա ուրվագծված նկարները, նրա մտքերն ու ուղեղը հանգստանում են, ինչպես մեդիտացիայի ժամանակ: Նրա ուշադրությունը կենտրոնանում է ներկելու պրոցեսի վրա՝ շեղվելով տագնապալի մտքերից ու ապրումներից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել