• Latest news

Տեստոստերոնով ըմպելիքը կարող է բուժել չափազանց ամաչկոտությունը

4 նոյեմբերի, 2015  23:46

Տեստոստերոնով ըմպելիքը կարող չափազանց ամաչկոտության նոր լուծում դառնալ, պնդում են Նեյմեհենի  (Նիդերլանդներ) համալսարանի գիտնականները։ Տղամարդկային սեռական հորմոնի ընդամենը մի քանի կաթիլը մարդկանց օգնում է հաղթահարել սոցիալական տագնապալի խանգարումը  (սոցիոֆոբիան)։

Տեստոստերոնի բարձր մակարդակը մեծացնում է նաեւ ուղեղում որոշակի քիմիական նյութի՝ դոֆամինի քանակը, ինչը մարդկանց ստիպում է իրենց վստահ զգալ եւ լավացնում է տրամադրությունը։  Այդ տվյալները հաշվի առնելով՝ Նեյմեհենի համալսարանի գիտնականները սոցիալական ֆոբիաներից տառապող  19 կնոջ եւ նույն թվով էլ հոգեբանորեն հավասարակշռված կնոջ մասնակցությամբ թեստ են անցկացրել։ Եվ այս, եւ այն խմբի կանանց օրը մեջ տեստոստերոն եւ պլացեբո են տվել խմելու։   Ընդ որում գիտնականները հետեւել են նրանց պահվածքին տեսողական շփման ընթացքում, որը սոցիոֆոբիայի ամենամեծ վախերից է։  

Պարզվել է, որ տեստոստերոնի մի քանի կաթիլ ավելացնելուց հետո խանգարում ունեցող կանանց մոտ շփոթմունքը նկատելիորեն նվազել է։   Առողջ կանանց մոտ  նման փոփոխություն չի արձանագրվել, փոփոխություն չի արձանագրվել նաեւ պլացեբո խմելիս՝ երկու խմբի մոտ էլ։ Գիտնականները համարում են, որ տագնապահար հիվանդների մոտ դոֆամինի պակասը ազդում է  նյարդային համակարգի վրա՝ աղավաղելով ազդանշանները, ինչի հետեւանքով նրանք նորմալ իրավիճակները ընկալում են որպես սպառնալից։   Հետազոտության հաջորդ փուլը կլինի տեստոստերոնի ազդեցությունը սոցիոֆոբիայով տառապող տղամարդկանց ամաչկոտության աստիճանի վրա, գրում  The Daily Mail-ը։

Վիճակագրական տվյալների համաձայն, Եվրոպայի յուրաքանչյուր քսաներորդ բնակիչ սոցիալական ֆոբիայով է տառապում՝ տարբեր իրավիճակների հանդեպ վախով, որոնցում անհրաժեշտ է համագործակցել սոցիումի հետ, այսինքն՝ այլ մարդկանց։  Եթե ժամանակին միջոցներ ձեռք չառնվեն, նման մարդու մոտ կարող է անլիարժեքության բարդույթ եւ երկարատեւ դեպրեսիա առաջանալ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել