• Latest news

Գիտնականներն ուսումնասիրել են երիտասարդ կանանց արձագանքը «Մոխրագույնի 50 երանգ» ֆիլմի BDSM-ին

19 նոյեմբերի, 2015  22:37

Միչիգանի նահանգի համալսարանի հոգեբանները ուսումնասիրել են, թե երիտասարդ կանայք ինչպես են արձագանքում «Մոխրագույնի հիսուն երանգ» ֆիլմում սեռահոգեբանական հարաբերություններին: 

Պատասխանողների մեծամասնությունը համակրում է Անասթեյշա Սթիլի եւ Քրիսթիան Գրեյի միջեւ ռոմանտիկական հարաբերությունների տարրերին, սակայն նրանց կյանքի սեքսուալ կողմերն անառողջ է համարում:  Մասնավորապես, կանայք գրավիչ չեն համարում Գրեյի մանիպուլյատիվ եւ արհամարհական վերաբերմունքը Սթիլին:   Հարցման մասնակիցների մեծամասնությունը նշել է, որ չէր համաձայնի ֆիլմում նկարագրվածի նման հարաբերություններ պահպանել, տեղեկացնում է   Lenta.ru-ն:

Մյուս կողմից, շատ մասնակիցներ ռացիոնալիզացիայի են ենթարկել Գրեյի պահվածքը եւ կարեկցել են նրան` փորձելով գլխավոր հերոսի պահվածքը բացատրել անհատական առանձնահատկություններով, պահանջներով եւ կարողություններով: 

Անանուն հարցմանը 18-ից 24 տարեկան պատահաբար ընտրված  35 կին է մասնակցել, որոնք «Մոխրագույնի հիսուն երանգ» ֆիլմի դիտումից անմիջապես հետո լրացրել են հոգեբանների հարցաշարերը: 

Գիտնականները նշել են, որ իրենց աշխատանքը կարող է օգտակար լինել սեռական հարաբերություններում բռնության կանխարգելման համար: Իրենց հետազոտության արդյունքները հեղինակները հրապարակել են  Journal of Women's Health ամսագրում:

«Մոխրագույնի 50 երանգ» ֆիլմում ներկայացվում են ուսանողուհի Անասթեյշա Սթիլի եւ միլիարդատեր Քրիստիան Գրեյի սադոմազոխիստական հարաբերությունները: Անգլիացի գրող Էրիկա Լեոնարդի համանուն վեպը հրատարակվել է 2011-ին, իսկ դրա թեմաներով ֆիլմը էկրաններին հայտնվել է 2015-ին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել