Սննդակարգը, որը համապատասխանում է մի մարդու, կարող է օգուտ չտալ մեկ ուրիշին: Իսրայելցի դիետոլոգները պարզել են, թե որն է դրա պատճառը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell ամսագրում:
Հետազոտության համաձայն, մարդիկ, իրենց աղիքային միկրոֆլորայից կախված, տարբեր կերպ են մարսում սնունդը: Այն մթերքները, որոնք չեն ազդում մի մարդու արյան մեջ շաքարի մակարդակի վրա, կարող են մեկ ուրիշ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ ավելացման հանգեցնել: Դա իմանալով` դիետոլոգները նկատելի առաջընթաց են արձանագրել յուրաքանչյուրի համար ճիշտ սննդակարգ մշակելու հարցում:
Վեյցմանի ինստիտուտի հետազոտողները փորձարկում են իրականացրել, որին տարբեր քաշ ունեցող 800 մարդ է մասնակցել: Փորձարկվողներին միանման սնունդ են առաջարկել, որպեսզի հետեւեն, թե նրանցից յուրաքանչյուրի օրգանիզմն ինչպես է արձագանքում նույն մթերքին: Մասնակիցները հատուկ բջջային հավելվածում պիտի նշեին, թե իրենց ամենօրյա կյանքում ինչ սնունդ են ընդունում:
Նշանակալի է, որ ամբողջ կյանքի ընթացքում ավելորդ քաշի դեմ պայքարող մի կնոջ մոտ կանոնավոր կերպով լոլիկ ուտելու պատճառով կտրուկ բարձրացրել էր արյան մեջ շաքարի մակարդակը: Դա զարմանալի է, որովհետեւ լոլիկը, որպես կանոն, այն մթերքների թվին է պատկանում, որոնք չեն ազդում արյան մեջ գլյուկոզայի պարունակությանը:
Անցկացված փորձարկումն ապացուցում է, որ նույն մթերքները չեն կարող նույն օգտակարությունն ունենալ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր