• Latest news

Մահճակալի ո՞ր կեսին է նախընտրելի քնել

27 նոյեմբերի, 2015  11:58

Մարդիկ, որոնք քնում են մահճակալի ձախ կեսին, սովորաբար ավելի ընկերասեր ու երջանիկ են, իսկ նրանք, որոնք աջ կեսին են քնում, ավելի մռայլ ու ջղայն են: Նման եզրակացության են հանգել բրիտանացի հետազոտողները, որոնք 1000 մարդու շրջանում հարցում են անցկացրել նրանց կարիերայի, բարեկեցության ու երջանկության մասին, նաեւ պարզել, թե մահճակալի որ կեսին են նրանք նախընտրում քնել:

Պարզվել է, որ այն մարդիկ, որոնք սովորաբար քնում են մահճակալի ձախ կեսին, 8 տոկոսով ավելի հաճախ լավ ընկերներ ու սիրված աշխատանք ունեն, 4 տոկոսով ավելի հաճախ են արթնանում լավ տրամադրությամբ ու 9.5 տոկոսով ավելի դրական են վերաբերվում կյանքին, քան նրանք, ովքեր աջ կեսին են քնում:

Գիտնականները նաեւ պարզել են, որ մահճակալի աջ կեսին քնել սիրողները 9 տոկոսով ավելի հաճախ են նախընտրում մենակ մնալ, 7 տոկոսով ավելի հաճախ են արթնանում վատ տրամադրությամբ, 5 տոկոսով ավելի հաճախ են վատատես լինում ու 3 տոկոսով ավելի հաճախ չեն սիրում իրենց աշխատանքը: Ընդ որում հարցմանը մասնակցած բրիտանացիների 36 տոկոսը նախընտրում է մենակ քնել: 10 տոկոսն էլ քնում է փոքրիկ երեխաների կամ տնային կենդանու հետ:

Գիտնականների կարծիքով քնի հարցում նախասիրությունները հաճախ են արտահայտվում նաեւ մարդկանց փոխհարաբերություններում: Օրինակ քնելիս  իրարից առավելագույնը 2.5 սմ հեռավորություն պահպանող ամուսինների կամ զուգընկերների 86.5 տոկոսն ավելի ամուր հարաբերություններ ունեն, պարզել են հետազոտողները:

Իսկ վերջերս ուրիշ գիտնականներ պարզել էին, որ մարդկանց 15 տոկոսը, որը նախընտրում է քնել ուղղահայաց ՝ ուղիղ մեջքով եւ այսպես կոչված ոտքերը մեկնած դիրքով, ռացիոնալ, հանգիստ ու անկաշկանդ բնավորություն ունի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել