• Latest news

Սպիտակուցներով հարուստ մթերքները օգտակար են սրտի համար

28 նոյեմբերի, 2015  10:44

Սպիտակուցներով հարուստ մթերքները նույնքան օգտակար են սրտի եւ անոթների առողջության համար, որքան ծխելուց հրաժարվելն ու ֆիզիկական վարժությունները: Այս մասին հայտնել են Արեւելյան Անգլիայի համալսարանի գիտնականները, որոնք ուսումնասիրել են, թե սպիտակուցներում պարունակվող ամինաթթուները ինչպես են ազդում անոթների եւ սրտի աշխատանքի վրա: Նրանք ուսումնասիրել են մարմնի զանգվածի նորմալ ինդեքս ունեցող 2000 երկվորյակ կանանց:

Մասնագետներն հատուկ ուշադրություն են դարձրել հատկապես արգինին, ցիստեին, գլիցին, գլուտամինաթթու, գիստիդին, լեյցին եւ տիրոզին ամինաթթուներին:

«Այդ ամինաթթուները մեծ քանակությամբ օգտագործելը կարգավորում է զարկերակային ճնշումը եւ բարելավում է անոթների պատերի վիճակը»,- ասել են գիտնականները:

Գիտնականները եկել են այն եզրակցության, որ սրտանոթային հիվանդությունները կանխելու համար օգտակար է ամեն օր ուտել 75 գրամ ոչ ճարպոտ տավարի միս կամ 100 գրամ սաղմոնի ֆիլե: Միաժամանակ գիտնականները հիշեցնում են, որ սննդակարգում սպիտակուցի աղբյուր է հանդիսանում ոչ միայն միսը: Սպիտակուցներով հարուստ են ձուն, սունկը, կաթը, պանիրը, կեֆիրը, կաթնաշոռը, լոբին, ոսպը, բրոկոլին եւ ընկույզը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Obesity ամերիկյան ամսագիրը նշել էր, որ անկախ քաշից, ապրելակերպից եւ սննդակարգից՝ մարդիկ պարտադիր պետք է սպիտակուցներով հարուստ մթերքներ օգտագործեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել