• Latest news

Ծանր սկոլիոզի զոհը պատրաստ է մահացու ռիսկի դիմել (ֆոտո)

28 նոյեմբերի, 2015  15:23

Հնդկաստանից 17-ամյա Պրիտի Կումարի Ռաին տառապում է ողնաշարի այնպիսի ծանր ձեւախեղումից, որ պատրաստ է մահացու ռիսկի դիմել:  10 բժիշկ հրաժարվել է վիրահատություն անցկացրել, բայց նա այնուամենայնիվ գտել է այնպիսի վիրաբույժի, որը համաձայնել է զբաղվել նրա ողնաշարով:  

Լիովին հնարավոր է, որ Պրիտին ողջ չմնա այդ վիրահատությունից հետո կամ էլ ընդհանրապես ի վիճակի չլինի շարժվելու, որովհետեւ անդամալուծությունը եւ մահը վիրահատության հիմնական բարդացումներն են համարվում: Սակայն աղջիկը վճռականորեն մտադիր է ռիսկի դիմել, որպեսզի նորմալ կյանքով ապրելու շանս ստանա: 

«Ես մեծ հուզմունքով եմ սպասում վիրահատությանը, պատմել է Պրիտին: Ընդ որում, բոլորովին չեմ նյարդայնանում: Ինձ ընդամենը ապաքինվելու շանս է պետք:  Ես բժիշկներին բազմիցս ասել եմ, որ պատրաստ եմ ռիսկի դիմել, այդ թվում նաեւ` անդամալուծության ռիսկի: Ես չեմ վախենում, բայց բժիշկները վախենում էին ռիսկի դիմել: Այժմ ես համարձակ վիրաբույժի եմ գտել»:

Պրիտիի ծնողները նախկինում արդեն 4 որդի են կորցրել, եւ աղջկա հիվանդությունը նրանց համար մեծ հարված է:

«Եթե  վիճակը շտկելու նույնիսկ նվազագույն շանս կա, ես դա կօգտագործեմ», - ասում է Պրիտին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել